Հրապարակել են Թրամփի` ուկրաինական «խաղաղության ծրագրի» 28 կետերը

Միջազգային

Ուկրաինացի պատգամավոր Գոնչարենկոն հրապարակել է Թրամփի խաղաղության ծրագրի 28 կետերը:

1. Ուկրաինայի անվտանգությունը և քաղաքական կարգավիճակը
➖ Ուկրաինայի ինքնիշխանության հաստատում։
➖ Ուկրաինան ԱՄՆ-ից ստանում է անվտանգության երաշխիքներ, բայց պայմաններով։
➖ Ուկրաինան Սահմանադրության մեջ ամրագրում է իր չեզոք կարգավիճակը և ՆԱՏՕ-ի մերժումը. ՆԱՏՕ-ն հաստատում է Ուկրաինայի մշտական ​​չանդամակցությունը։
➖ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը սահմանափակվում է։
➖ Ուկրաինան մնում է ոչ միջուկային պետություն։
2. Տարածքային հարցեր
➖ Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը դե ֆակտո ճանաչվում են որպես Ռուսաստանի տարածքներ։
➖ Խերսոնը և Զապորոժեն «սառեցվում» են շփման գծի երկայնքով։
➖ Տարածքի մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։
➖ Երկու կողմերն էլ պարտավորվում են չփոխել սահմանները ուժով։

3. Ռազմական համաձայնագրեր
➖ ՆԱՏՕ-ն զորքեր չի տեղակայում Ուկրաինայում։
➖ ՆԱՏՕ-ի կործանիչներ են տեղակայվում Լեհաստանում։
➖ԱՄՆ-ՆԱՏՕ-Ռուսաստան անվտանգության երկխոսություն, ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքային խմբի ստեղծում։
➖Ռուսաստանը իրավաբանորեն ամրագրում է իր չհարձակման քաղաքականությունը Ուկրաինայի և Եվրոպայի նկատմամբ։
4. Տնտեսական բլոկ և Ուկրաինայի վերակառուցում
➖ԱՄՆ-ն և Եվրոպան մեկնարկում են Ուկրաինայի վերակառուցման համար նախատեսված խոշոր ներդրումային փաթեթ։
➖100 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվները կօգտագործվեն Ուկրաինայի վերակառուցման համար. ԱՄՆ-ն կստանա ստացված եկամուտների 50%-ը։
➖Եվրոպան ավելացնում է ևս 100 միլիարդ դոլար։
➖Այլ սառեցված ռուսական ակտիվները կուղղվեն ԱՄՆ-Ռուսաստան համատեղ նախագծերին։
➖Ուկրաինայի զարգացման հիմնադրամի ստեղծում, ներդրումներ ենթակառուցվածքների, ռեսուրսների և տեխնոլոգիաների մեջ։
5. Ռուսաստանը համաշխարհային համակարգում։
➖Պատժամիջոցների աստիճանական վերացում։
➖Ռուսաստանի վերադարձը Մեծ ութնյակ։
➖ԱՄՆ-Ռուսաստան երկարաժամկետ տնտեսական համագործակցություն։
6. Մարդասիրական հարցեր
➖Բոլորի դիմաց փոխանակումներ, քաղաքացիական անձանց և երեխաների վերադարձ։
➖Մարդասիրական ծրագրեր, ընտանիքների վերամիավորում։
➖Հանդուրժողականության վերաբերյալ կրթական ծրագրեր։
➖«Նացիստական ​​գաղափարախոսության» մերժում։
7. Էներգետիկա և հատուկ հարմարություններ
➖Զապորոժեի ԱԷԿ-ի գործարկումը ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո, էլեկտրաէներգիան բաշխվում է 50/50 հարաբերակցությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։
➖ԱՄՆ-ն օգնում է վերականգնել Ուկրաինայի գազային ենթակառուցվածքները։
8. Ներքաղաքական գործընթացներ Ուկրաինայում
➖Ընտրություններ` համաձայնագրի ստորագրումից 100 օր անց։
➖Լիակատար համաներում բոլոր պատերազմի վետերանների համար։
9. Կիրառում և մոնիթորինգ
➖Համաձայնագիրը իրավաբանորեն պարտադիր է։
➖Մոնիտորինգն իրականացնում է Դոնալդ Թրամփի գլխավորությամբ գործող «Խաղաղության խորհուրդը»։
➖Խախտումների դեպքում կսահմանվեն՝ պատժամիջոցներ։
➖Ստորագրումից հետո՝ անհապաղ հրադադար և նահանջ համաձայնեցված դիրքեր։

Այստեղ, թերեւս, կան մի շարք կետեր, որոնք Մոսկվան հազիվ թե ընդունի: Այդ թվում, թե ինչպես է ԱՄՆ-ն փորձում վերաբաշխել Ռուսաստանին պատկանող սառեցված գումարները: Նաեւ, որ Թրամփն իրեն փորձում է վերապահել հետագա վերահսկիչի ֆունկցիա: Արդյունքում, այն տպավերությունն է, որ այս պատերազմի հիմնական հաղթողը հենց ԱՄՆ-ն է:

Բացի այդ, անհասկանալի է թվարկված չորս մարզերի մեջ չմտնող տարածքների ճակատագիրը, որոնք վերահսկում է ռուսական բանակը: Այն է` ռուսների վերահսկողության տակ է Խարկովի մարզի զգալի տարածքներ, եւ այդ թվում` հենց այս փաստաթղթի տարածմանը զոըգահեռ ՌԴ ԳՇ պետը հայտարարեց Կուպյանսկի ամբողջական ազատագրման մասին: Ռուսները վերահսկում են նաեւ որոշակի տարածքներ Դնեպրոպետրովսկի մարզում: Իսկ Զապորոժեում իրականացնում են հարձակում, որի, այսպես ասենք, ամենադժվար մասն անցել է, ու հիմա ռուսներն արագորեն առաջ են գնում: Այսինքն, պետք է հարձակումը կանգնեցնեն եւ գործնականում ձեռքներին գտնվող տարածքներից հրաժարվե՞ն. հարցեր կան:

Կան նաեւ դրույթներ, որոնք Կիեւի հետ կապված հարցեր են առաջացնում: Եթե լինելու են ընտրություններ` համաձայնագրի ստորագրումից 100 օր անց, նշանակո՞ւմ է, որ Կիեւը պետք է չեղարկի ներկայիս ռազմական դրությունը: Եթե Զելենսկին նման բան անի, հազիվ թե նա կարողանա մինչեւ ընտրություններ «ձգել»:

Իսկ ընդհանրական իմաստով, փաստացի այս ծրագրում ներառված են այն հիմնական կետերը, որոնք Մոսկվան ի սկզբանե առաջադրում էր:

Ամեն դեպքում, ամերիկյան կողմը հնարավոր է համարում այս ծրագրի քննարկումն ու որոշակի փոփոխությունները:

Տես նաեւ https://t.me/iravunk/61061 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում