Տնային կալանքի տակ գտնվողին սպանել ցանկացողին հայտնաբերեցին. հարցին խառնվել են «գողականներ».armlur.am

Հասարակություն

Սեպտեմբերի Երևանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։

Armlur․am-ի տեղեկություններով, պարզվել էր, որ երկու անձ աստիճանը դրել էին Ռոստովյան 17 շենքի մուտքի մոտ և փորձել էին մտնել շենքի բնակիչներից մեկի տուն՝ սպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվող Արման Ախոյանի բնակարան։

Արդյունքում, Ախոյանը, զգալով, որ իր բնակարանի շուրջ տարօրինակ ձայներ են լսվում, գտնվելով տնային կալանքի տակ, վերցրել էր զենքը և կրակել պատշգամբ հասած ու իր տան ուղղությամբ զենք պահած անձանց ուղղությամբ։ Սկսվել էր փոխհրաձգություն, ինչի արդյունքում էլ մեկ անձ, որը պատշգամբից կրակել էր տնային կալանքի տակ գտնվող Ախոյանի ուղղությամբ, մահացել էր։

Իսկ ինչու՞ էին ցանկանում սպանել Ախոյանին

Ապրիլի 14-ին, ժամը 16:15-ին, Մուրացան փողոցում կրակոցներ էին հնչել։ «Ձախ ծնկահոդի վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Հրաչյա Ստեփանի Հախվերդյանը։ Ավելի ուշ պարզվել էր, որ Հախվերդյանին Ռոստովյան փողոցի 13-րդ հասցեի դիմաց հրազենային վնասվածք էր պատճառել Արմանը, որին սպանության փորձի համար մեղադրանք էր առաջադրվել, և խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Հինգ ամիս անց՝ վենդետա, Եվ ահա հինգ ամիս անց կրկին կրակոցներ են հնչում։ Գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվում և խափանման միջոց ընտրվում տնային կալանքը։ Սակայն վիրավորում ստացած անձն ու նրա մտերիմ շրջապատը գոհ չեն մնում ՀՀ իրավապահ համակարգի գործողություններից և, չսպասելով քննության վերջնական որոշմանը, գնում են իրենց սպանել ցանկացող անձի հետ հաշիվ մաքրելու։ Ասել է թե՝ գործի էր դրվել վենդետան։

2 ամիս է ինչ իրավապահները փնտրում են տնային կալանքի տակ գտնվողին սպանել ցանկացողին, որը, երեկ ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն քրեական ոստիկանները հայտնաբերել են։

Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին․ «Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փախուստի դիմած անձը հայտնաբերվել է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) , 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանությունը՝ մի խումբ անձանց կողմից,) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)։ Վերջինս կալանավորվել է»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում