ԱՄՆ Կոնգրեսում «սարսափած են» Ուկրաինայի համար նոր խաղաղության պլանից
ՄիջազգայինՀանրապետական կոնգրեսական Դոն Բեյքոնը իր սոցցանցերի էջում կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը։
«Ես կտրականապես համաձայն չեմ վարչակազմի՝ Ուկրաինայի փոխարեն Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու, ինչպես նաև Ուկրաինայից համաձայնագիրը որպես կատարված փաստ ընդունելու պահանջ ներկայացնելու նրա ծրագրի հետ։ Եվրոպացիներին այս գործընթացում չներգրավելը հիմարություն է», - գրել է Բեյքոնը։

