«Փաստ». Ինչպես «ղազախական տրանզիտը» փլուզեց իշխանության ծրագրերը
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան է եկել երկար սպասված ապագան. Ադրբեջանի տարածքով բերվել էր ղազախական ցորենի խմբաքանակը։ «Այս օրը հասավ»,– բացականչում էին իշխանամետ լրատվամիջոցներն ու քարոզիչները։
Եվ՝ վուալա. այստեղ իսկապես անսահման հնարավորություններ էին բացվում նախընտրական քարոզչության համար. ՔՊ-ն կարող էր խոստանալ հայ ժողովրդին անդամակցություն թե՛ ԵՄ-ին, թե՛ ՆԱՏՕ-ին, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ «Տեսաաա՜ր, Պուտի՛ն»,– ցնծում էին իշխանամետ խոսնակները։ Սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց. գեղեցիկ մտածված PR ակցիան ամբողջովին փլվեց` իրականության հետ բախվելով։ Երկար սպասված (իրոք, սովորականից ավելի երկար սպասված) ղազախական ցորենը վերջապես հասավ, բայց, չնայած իր բավական բարձր գնին, պարզվեց՝ ցածրակարգ հումք է։ Փաստացի, այդ ցորենը հացի և ալ յուրի արտադրության համար պիտանի չէր։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շտապեց հանգստացնել բնակչությանը՝ հայտարարելով, որ ցածրակարգ ցորենը մասամբ ուղարկվել է որպես անասնակեր, մասամբ օգտագործվել օղու արտադրության համար («որքան շատ օղի ընտրություններից առաջ, այնքան լավ», – որոշեցին իշխանությունները)։
Միևնույն ժամանակ, նրանք ընդունեցին, որ սխալմամբ «ինչ-որ մեկն արդեն կարող էր ուտել այդ ալ յուրից թխված հաց»։ Այս հայտարարությունը իսկական գլխացավանք դարձավ Փաշինյանի PR մասնագետների համար, որոնք սկսեցին թղթեր թափահարել՝ պնդելով, թե ղազախական ցորենը ոչ թե չորրորդ, այլ երրորդ կարգի է (կարծես թե երրորդ կարգը լավ բան է. Հայաստանում սովոր են բոլորովին այլ որակի հումքին)։ Փաշինյանը փորձեց «ձեռքերը լվանալ» մատակարարումից՝ հայտարարելով, թե դա մասնավոր նախաձեռնություն էր, ոչ թե իր։ Սակայն «Հրապարակ» թերթը հրապարակեց ապացույցներ, որ մասնավոր մատակարարի վրա ճնշում էր գործադրվել։ Արդյունքում՝ հերթական սկանդալը բռնկվեց։ Հիմա ղազախական ցորենով ձեռք բերված «աշխարհաքաղաքական հաղթանակի» մասին Փաշինյանի կողմնակիցներն աշխատում են այլևս չխոսել. նրանց միակ ցանկությունն է՝ հարցը փակել և շեղել ուշադրությունը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի միջոցով Հայաստան եկավ նաև ռուսական ցորենը։ Այն քաղաքական առումով այնքան էլ հետաքրքիր չէր Փաշինյանի համար, բայց որակով բարձր էր։ Սակայն այս մատակարարումը ավելի շատ խորհրդանշական քայլ էր, քան իրական։ Քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը երկաթուղային կապ չունեն, ցորենը նախ ուղարկվեց Վրաստան և միայն այնտեղից բերվեց Հայաստան։ Այսպիսով, այն անցավ հետևյալ ճանապարհը. Ռուսաստան – Ադրբեջան – Վրաստան – Հայաստան։ Մինչդեռ ավանդական տարբերակը շատ ավելի պարզ է՝ Ռուսաստան – Վրաստան – Հայաստան։ Անհասկանալի է, թե ինչու այս շղթային ավելացնել Ադրբեջանը՝ բարդացնելով լոգիստիկան և բարձրացնելով ինքնարժեքը։ Ի վերջո, ամեն ինչ հրաշալի աշխատում է նաև առանց Ադրբեջանի։
Իրականում հիմնական հարցը ոչ թե ցորենի որակն է կամ արտադրողը, այլ այն, որ Հայաստանը, կենսական կարևորության ապրանքներ տեղափոխելով Ադրբեջանի միջոցով, ինքն է Բաքվի ձեռքը տալիս ճնշման գործիքներ։ Ալիևի` այս պահին ցուցաբերած բարեհաճությունը, երբ նա թույլատրեց մատակարարումները (նշենք՝ մեկանգամյա), չի կարելի համարել կայուն։ Իսկ կայուն մնում է նրա ընդարձակողական հռետորաբանությունը մեր երկրի հասցեին՝ խոսքերը «Գյոչա լճի», «ադրբեջանական քաղաք Իրևանի» մասին, այն պնդումները, թե մինչև XX դարը «Արևմտյան Ադրբեջանում» բնակչության 80 տոկոսը ադրբեջանցիներ էին, և որ լավ կլիներ վերադառնալ այդ վիճակին։
Պետք է նաև հաշվի առնել, որ այս ժամանակահատվածում Ալիևն ու Էրդողանը փորձում են ավելի մեղմ վարել իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ նրանց նպատակն է օգնել Փաշինյանին վերընտրվել։ Եթե Փաշինյանը վերընտրվի, ապա մեր թուրքական հարևաններն այլևս չեն էլ փորձի ձևականորեն նրբանկատ լինել, այլ կսկսեն խստորեն պահանջել Նիկոլից այն ամենը, ինչ նա խոստացել էր նրանց աջակցման դիմաց։
Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել ցորենի այս պատմությունից։ Այն ևս մեկ անգամ ցույց տվեց՝ եթե Փաշինյանը և իր թիմը ցնծագին հայտարարում են իրենց որևէ «հաջողության» մասին, ապա մեկ ամսից սպասիր նրանց ձախողմանը, հիստերիկ արձագանքներին, մեղավորների վրա պատասխանատվությունը բարդելուն և լիակատար կործանմանը։ Նրանց բոլոր «հաջողությունները» գոյություն ունեն միայն գովազդային ակցիաների մակարդակով, իսկ իրականում բերում են ձախողումների։
Եվ ևս մեկ բան. հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի հացի հարցում, քանի դեռ ալ յուրի համար պատասխանատու է Փաշինյանը։ Հաջորդ անգամ հացի մեջ կարող է հայտնվել ավելի անորակ բան, քան անասնակերի համար նախատեսված ցորենը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=328340&l=am/

