«Ռոսկոսմոս».Միջազգային տիեզերանավի ուղեծիրը բարձրացել է 2.7 կիլոմետրով
ՀասարակությունՄիջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ուղեծիրը բարձրացել է 2.7 կիլոմետրով՝ պայմանավորված «Սոյուզ ՄՍ-28» օդաչուավոր տիեզերանավի մոտալուտ ժամանմամբ և «Սոյուզ ՄՍ-27» տիեզերանավի մեկնմամբ։ Այս մասին «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան հայտարարել է Telegram-ում։
Օրբիտալ ուղղումը կատարվել է այսօր՝ նոյեմբերի 19-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 16:04-ին՝ «Progress MS-32» բեռնատար տիեզերանավի կողմից։ «ՄԿՏ-ի ուղեծրի միջին բարձրությունը Երկրի մակերևույթից 419,74 կիլոմետր է», - ասվում է հայտարարության մեջ։

