ԵՄ անդամ լինել ու ԵԱՏՄ-ի հետ առեւտուր անել ոչ ոք Հայաստանին թույլ չի. Բալասանյան

Ներքաղաքական

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ կարծիքով՝ Եվրոպական ապագա Հայաստանը չունի: Եվրասիական վեկտորը՝ մասնակցությունը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին, երկրի կայունությունն ու պաշտպանությունն ապահովող միակ ուղղությունն է: Այս մասին նա ընդգծեց Երեւանում կայացած «Եվրասիական ինտեգրացիան եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային կլոր սեղանի ժամանակ: Ըստ նրա` Եվրամիությանը Հայաստանի անդամակցության համար իրական պայմաններ այսօր չկան:

Անդամակցության ընթացակարգը ենթադրում է, առաջին հերթին, պաշտոնական հրավերի առկայություն, իսկ Հայաստանը հրավեր չի ստացել: Բացի այդ, առկա է ԵՄ եւ ԵԱՏՄ իրավական սկզբունքների հիմնարար անհամատեղելիություն: Եվրոպական դաշինքին անդամակցելը կպահանջի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, իսկ դա լուրջ տնտեսական ռիսկերի հետ կապված քայլ է: Հայաստանի արտահանման ներուժն առաջին հերթին ուղղված է ԵԱՏՄ շուկային, մինչդեռ ԵՄ մատակարարումները նվազագույն մակարդակի են: Հայաստանը, ինչպես ցանկացած այլ երկիր, չի կարող միանգամից երկու աթոռի վրա նստել: ԵՄ անդամ լինելն ու ԵԱՏՄ-ի հետ առեւտուր անելն անթույլատրելի է, եւ ոչ ոք Հայաստանին թույլ չի տա դա անել: Բացի այդ, Հայաստանը ՇՀԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել:

Ինչ վերաբերում է Եվրամիության ընդլայնման հեռանկարներին, ԵՄ պաշտոնական փաստաթղթերում հստակ նշված է՝ միակ երկիրը, որն իրապես հավակնում է մոտակա ժամանակներում անդամակցության, Մոնտենեգրոն է: Այս պայմաններում Հայաստանի եվրոպական հեռանկարի քննարկումը զուրկ է գործնական իմաստից: Չմոռանանք նաեւ Ուկրաինայի դառը փորձը. այդ երկիրը դարձել է զինափորձարան, որտեղ բախվում են տարբեր կենտրոնների եւ ուժերի աշխարհաքաղաքական շահերը: Հայաստանում նման բան թույլ տալ չի կարելի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում