«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵՑԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել վերջերս Սերբիայում կայացած Ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունում ոսկե մեդալ նվաճած, Աշխարհի կրկնակի չեմպիոն, արդեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի գավաթի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, մարզիչ, «Զեյթուն» մարզական ակումբի ղեկավար ՆԱՐԵԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Նարեկ, տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։

- Շնորհակալ եմ։ Ես, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը թիմային կատա մրցաձևում արժանացել ենք չեմպիոնի տիտղոսին։ Ի դեպ, իմ մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Մենք հաղթեցինք Պորտուգալիայի, Իտալիայի, Լեհաստանի և Ռումինիայի ներկայացուցիչներին։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։ Նշեմ, որ միաժամանակ կայացավ նաև ավանդական կարատեի մանկապատանեկան գավաթի 5-րդ առաջնությունը, որի ժամանակ մեր մարզիկները ևս հաջող հանդես եկան նվաճելով 13 ոսկե, 11 արծաթե և 6 բրոնզե մեդալ։ Նշեմ, որ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը մեծահասակների պայքարում նվաճեց Էրիկ Հովսեփյանը, ով հավասարը չունեցավ ֆուկու - գո մրցաձևում։ Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն դարձավ Արման Կարախանյանը։ Շուտով կմասնակցենք նաև Ասիայի գավաթի խաղարկությանը, որը կկայանա Ուզբեկստանում։ Իսկ Ինդոնեզիայում կմասնակցենք միջազգային սեմինար - պարապմունքի։

- Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Զգացված եմ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան