Արա, պա ստի պեն կինի՞. Ստեփանակերտի թատրոնը վերակազմավորվեց

Մշակութային

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի դերասանները Երեւանում կրկին բեմ են բարձրացել։ 2023 թվականին Արցախի բռնի տեղահանվելուց հետո թատրոնի անձնակազմը կարողացավ Երեւանում ընդամենը 1-2 անգամ ներկայացումով հանդես գալ, որից հետո ստեղծագործելը նրանց համար դարձավ անհնարին, քանի որ չունեին հիմնական տարածք։ Բայց օրերս Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի «Արցախյան սիրո հեքիաթը» կամ «Արա, պա ստի պեն կինի՞» ներկայացման առաջնախաղը՝ հիմնված Ալեքսանդր Մանասյանի ստեղծագործությունների վրա։

Ներկայացումը եւս մեկ առիթ էր, որպեսզի արցախահայերից շատերը մեկ վայրում հավաքվեն, լսեն արցախյան մաքուր բարբառը։ Ներկայացման գործողությունները տեղի են ունենում Արցախի փոքր շենում, որտեղ մարդիկ անկեղծ ու պարզ են, սերն էլ այնքան անկեղծ է, որ նույնիսկ առանց բառերի են երիտասարդներն իրար հասկանում։ Ամբողջ ներկայացումը համեմված էր Ալեքսանդր Մանասյանի գեղեցիկ սիրո բանաստեղծություններով, թերևս հենց այդ բանաստեղծություններով էլ երիտասարդներն իրար սեր էին խոստովանում։ Բեմում արցախյան շենի առօրյան էր, նրա վարքն ու բարքը։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ մինչեւ ներկայացման մեկնարկը բեմից հայտարարեց՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը շարունակի իր ուղին։

«Ներկայամցան փորձերը 3 ամիս շարունակ արվել են Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում։ Ամեն օր տեսնում էի երիտասարդների դեմքերը, նրանց վերկանգնվող ռոմանտիզմը, ցանկությունն՝ իրենց հարազատ պատմությունն ինչ-որ ձևով շարունակելու։ Հրաշալի դերասաններ, երիտասարդներ և ահա այսօր նրանք ներկայացնելու են իրենց աշխատանքը»,- նշեց Հակոբ Ղազանչյանը եւ շնորհակալություն հայտնեց «Դիալոգ» ընկերությանը՝ ի դեմս ընկերության նախագահ Յուրի Նավոյանի։ Առանց նրա ներկայացումը բեմ բարձրացնել հնարավոր չէր լինի։

Հակոբ Ղազանչյանը նաեւ ասաց, որ Յուրի Նավոյանի աջակցությամբ «Գալյա Նովենց» դպրոցում բացվել է անվճար կուրս՝ հատուկ արցախցի երիտասարդների համար։

«Իրավունք»-ի հետ զրույցում ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ասաց, որ իրականում իր ուսերին դրված «բեռը» հաճելի «բեռ» էր ու շատ սպասված։

«Հավատն այստեղ շատ կարևոր էր, հատկապես երբ կային մարդիկ, որոնք մեր կողքին կանգնեցին։ Հարցն այստեղ այդքան նյութականը չէ, այլ այն, որ մարդիկ հավատում են, քո կողքին են, մենակ չես և նրանք քեզ պես հավասար շահագրգրված են, որ կյանքի կոչվի նախագիծը։

Ցավոք, թատրոնից «պետական» բառը դուրս է եկել, բայց այն գոյություն ունի։ Փոքր թիմով ենք, բայց կարծում եմ կհամալրվենք, կարճ ժամանակ անց կունենանք խաղացանկ և հայաստանյան թատրոնների կողքին մեր ասելիքը կասենք ու լիարժեք կներգրավվենք թատերական գործընթացների մեջ»,- նշեց Ռուզան Խաչատրյանը։

Ռեժիսորը նաեւ շեշտեց՝ կոնկրետ այս ներկայացման թիրախը եղել է արցախցի հանդիսատեսը, այդ պատճառով էլ մտավախություն չի ունեցել, որ Արցախի բարբառը չի հասկացվի։

«Ես միշտ ասում եմ՝ այս ներկայացումը դերասանների, ինձ ու հանդիսատեսի համար թերապիայի նման մի բան էր, այս անկեղծ ներկայացման միջոցով կարևոր էր, որ մենք մեր մեկնարկը տանք, նաև կարևոր էր, որ մարդկանց մի փոքր ծիծաղ պարգևենք, տեղափոխենք Արցախ, հիշեն երջանիկ օրերը, քանի որ վերջին տարիներին տխրությունն ու կարոտն է գերակշռում։ Իմ նպատակն այն է եղել, որ այս ներկայացումը դառնա փոքր առիթ, որպեսզի արցախցիները գան ուղղակի ծիծաղեն և տեղափոխվեն Արցախ ոչ թե ցավի թևերով, այլ ուրախության ու երջանկության»,-հավելեց Ռուզան Խաչատրյանը։

Ռեժիսորը նաեւ փոխանցեց, որ Ստեփանակերտի թատրոնից կան դերասաններ, որոնք դեռեւս չեն ընդգրկվել, առաջիկայում կհամալրվեն։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

https://iravunk.com/sim/?p=328308&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ