Մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար չարիքի պարտության համար. Սամվել Կարապետյանի ուղերձը

Ներքաղաքական

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից։

«Շնորհակալ եմ ձեզ այն մեծ աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից անցած օրերին։ Լինեք փողոցում՝ հանրահավաքի, դատարանի առաջ՝ միասնականություն ցուցաբերելու, թե ձեր տներում՝ էկրանին նայելիս ու արդարության սպասելիս, ձեր աջակցությունը տեսանելի է, չափազանց թանկ է ու պարտավորեցնող է ինձ համար:

Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք այս շրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից և ցինիկ դատավարություններից։

Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք։ Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի։

Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, որի պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք, միևնույնն է, հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածե՛ք։ 

Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:

Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով»,- ասվում է ուղերձում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում