ԵՄ անդամ պետությունները որոշ ոլորտներում իրենց ինքնիշխանությունը զիջել են. Հարությունյան
ՆերքաղաքականԸստ ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, եթե մենք այսօր ակտիվորեն խոսում ենք ինքնիշխանության մասին, պետք է գիտակցենք, որ Եվրամիության անդամ պետությունները որոշ ոլորտներում իրենց ինքնիշխանությունը զիջել են վերազգային կառույցներին։
— Եթե երկիրը պատրաստ է Եվրամիությանն անդամակցելու, պատրաստ պետք է լինի խոսել ինքնիշխանության մասին: Ես այն պետական գործիչներից եմ, ով կանգնած է եղել անկախության ակունքներում։ Այս ամենն ինձ համար զուտ զրույցներ չեն։ Մենք իրավունք չունենք փոշիացնել պատմական հնարավորությունը՝ անկախ պետություն ձեւավորելու։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

