Հոկտեմբերի հոսանքի բարձր հաշիվները սպառողներին անհանգստացրել են. ի՞նչ են առաջարկում պատկան մարմինները

Ներքաղաքական

Օրերս բազմաթիվ քաղաքացիներ ահազանգեցին, թե հոսանքի հոկտեմբեր ամսվա պարտքը նախորդ ամիսների համեմատ մի քանի անգամ ավելի շատ է գրանցվել։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ հենց այնպես չի կարող շատ գումար գալ։

«Պարտքը հաշվում են ըստ հաշվիչի թվերի։ Եթե խնդիր կա, կարող են դիմել համապատասխան մարմինների կամ էլ իրենք  հաշվեն։ Չնայած՝ հանուն արդարության ասեմ, որ բարդ համակարգ է։ Ինքս, ծանոթ լինելով այդ համակարգին, դժվարանում եմ ստուգումներն անել։ Հենց այնպես չեն կարող  տարբեր թվեր ներկայացնել։ Եթե այդպես լինի կարող են քաղաքացիները բողոքարկեն և հատուցում ստանալ։  Չմոռանանք, որ արդեն ցրտերն ընկել են և մարդիկ շատ  հոսանք են օգտագործում, չեմ կարող ասել»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Չիլինգարյանը։

 «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ շեշտեց, որ բոլոր դեպքերում սպառողը պետք է միշտ  ուշադիր լինի։

«Մենք այնքան հարուստ հասարակություն չունենք, որ քաղաքացին իր ամսական ծախսերի մեջ էական տարբերություն նկատի և չբարձրաձայնի, կամ առնվազն չնկատի։ Այդ մասով ես էլ եմ նկատել սոցիալական ցանցերում գրառումներ։ Նմանօրինակ դեպքերում ես միշտ հորդորում եմ, ոչ միայն այս անգամ, այդ թվում՝ նաև մինչև ժամանակավոր կառավարիչ նշանակելը, դրանից մի քանի տարի առաջ էլ, դիմեն ՀԾԿՀ։ Մեր 13 տարվա գործունեության ընթացքում, կառույցը, որի հետ չենք աշխատել, եղել է ՀԾԿՀ-ն։ Քանի որ այս կառույցը ոչ թե սպառողների շահերից բխող որոշումներ կայացնող կառույց է, չնայած թղթի վրա գրված է, որ այդպես պետք է լինի, այլ քաղաքական որոշումները փաթեթավորող կառույց է»,- նշեց Պիպոյանը։

Նա նաև շեշտեց՝ ՀԾԿՀ-ն նոր չի այդպիսին դարձել, այն միշտ էլ այդպիսին է եղել՝ «սկսած ժամանակին ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունից, վերջացրած այն նույն ժամանակահատվածով, երբ այդ մարմինն ասում էր՝ «ՀԷՑ-ի նման լավ տղա չկա»»։

«Ես ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու գործընթացից առաջ գրառում էի կատարել, որտեղ մի կարևոր դիտարկում էի արել։ Հիմա, երբ պետությունը դարձավ ՀԷՑ-ի «փայատեր», տեղից մի բան չէին՝ որպես վերահսկող, բա հիմա ո՞նց են վերահսկելու, ավելի անկաշկա՞նդ, թե՞ կաշկանդված։ Տեսեք՝ կառույց, որը մասնավորին չէր կարողանում պատշաճ վերահսկել, պատկերացնո՞ւմ եք այն կառույցին վերահսկի, ում քաղաքական որոշումով իրեն նստեցրել են այդ աթոռին»,-նկատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը։

 Ըստ Պիպոյանի՝ պետական ինստիտուտի նկատմամբ հասարակական վերահսկողություն պետք է լինի. «Այ հիմա, այդքան սպառողների շահերի մասին մտածող ՀԷՑ-ին լիցենզիայից զրկող կառույցը՝ ՀԾԿՀ-ն, մոտիվացնող մոնիթորինգ անի և հասկանա՝ ինչպե՞ս է ստացվել, որ մարդիկ մինչ օրս վճարել են ավելի պակաս։ Ես չեմ կարող փաստել, որ գործ ունենք խախտման հետ, քանի որ հնարավոր է՝ մարդիկ ջեռուցում են միացրել այդ օրերի որոշակի ժամերին և ամսվա վերջում էական ավել ծախս է եղել։ Սակայն, սա պետք է հավաստեն ու փաստեն կառույցները, որոնք կոչված են դրան՝ ի դեմս ՀԷՑ գործող ժամանակավոր կառավարչի, ով ասում է, որ ինքը սպառողի շահերը կարևորելով է գործընթացներ մեկնարկել և նախաձեռնել»։

 ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ահազանգին, նշեց.

«Խոսքը, հավանաբար, մեր կողմից արդեն իսկ մատնանշված հնարավոր հավելագրումների մասին է։ Բոլոր այդ սպառողներին հորդորում եմ գրություն ուղղել ՀԷՑ՝ իրենց տվյալներով, որպեսզի հնարավորություն ունենանք իդենտիֆիկացնելու այդ բաժանորդների էլ. հաշվիչները և տանելու լաբորատորիա՝ փորձաքննության։ Հավելագրման փաստերի հաստատման դեպքում՝ օրենքով սահմանված կարգով վերահաշվարկ կկատարվի և կվերականգնվեն այդ բաժանորդների իրավունքները»։

Աղբյուրը ՝ Aysor.am-ի

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում