Իշխանական քարոզչամեքենան առիթն օգտագործում է՝ երկու նախագահների միջև արհեստական սեպ խրելու համար

Ներքաղաքական

Իր հանրային գործունեությունը բացառապես փաշինյական օրակարգին ծառայեցրած դեմքերից մեկն այսօր որոշել է «քննադատել» Նիկոլին, բայց ձեռի հետ իրական թիրախ դարձնել Առաջին և Երրորդ նախագահներին՝ կոնսպիրոլոգիկ մի տեսություն առաջ քաշելով։ Ըստ էության «Անի» կենտրոնի շեֆը բերում է օրինակներ, որոնք, եթե հակիրճ ներկայացնեմ, հետևյալի մասին են․ «Առաջին նախագահը ցանկացել է լուծել Արցախի հարցը, որ այն մնա հայկական, Երրորդ նախագահը դրան խանգարել է»։

 

Ըստ էության՝ իշխանական քարոզչամեքենան ամենաչնչին առիթն օգտագործում է՝ երկու նախագահների միջև արհեստական սեպ խրելու համար։ Սա դասական տեխնոլոգիա է․ երբ սեփական ձախողումների պատասխանատվությունից խուսափելու նպատակով սկսում են ընդդիմադիր դաշտը ներսից մասնատել, ստեղծել կեղծ հակադրություններ ու խարխլել ներքին համախմբման ցանկացած հնարավորություն։

 

Մի փոքր լիբեզ անեմ որոշ «փորձառուների» և հատկապես քաղաքականությամբ նոր զբաղվողների համար։ Այսօր, բնականաբար, շատերն են մոռանում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ այն եզակի ընդդիմադիրներից էր, ով երկու անգամ՝ «Հանրային»-ի և «Կենտրոն» հեռուստաեթերում, հրապարակավ հայտարարել էր, որ ինքը «սատարում է Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթին»՝ արձանագրելով, որ ամբողջովին կիսում է Արցախի հարցում Սարգսյանի մոտեցումները։

 

Այս գործողություններով Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի ամբողջովին մաքրել իրենց իսկ իրական, փաստաթղթերով ու հետևանքներով հաստատված՝ Արցախի ուղղությամբ կատարված քաղաքական ու ռազմաքաղաքական ճգնաժամային ձախողումն ու դավաճանությունը։ Արցախը «պարան» էր ոչ թե նախկինների քաղաքականության, այլ հենց այս իշխանության սխալների, ու հիմա նրանք ամեն գնով փորձում են այդ թեզը հանրային լայն տիրաժավորմամբ տեղափոխել նախկինների վրա՝ ներկայացնելով, թե իբր իրենք ժառանգել են «անլուծելի հանգույց», մինչդեռ փաստացի իրենք էին, որ վերջնականապես կտրեցին Արցախի ճակատագիրը՝ քաղաքական անհեռատեսությամբ, անպատասխանատու ասելիքով և զրոյացված դիվանագիտությամբ։

 

Ուստի այս նոր «պատմական բացահայտումները», որով իբրև ուզում են ցույց տալ նախկինների միջև անհաշտություն կամ անհամատեղելիություն, իրականում ծառայում են մեկ նպատակին՝ կրկին խաբել հանրությանը, կրկին «մշուշի» մեջ պահել 2020-ի և հետագա աղետների պատասխանատվության հարցը, ձեռի հետ հերթական անգամ փոխել օրակարգը, որպեսզի հանրությունը չքննարկի գործընթացների իրական բովանդակությունը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում