Միջնորդում եմ Նիկոլ Փաշինյանին հրավիրել հարցաքննության և ինքնախոստովանական ցուցմունք տալու հնարավորություն տալ. Էդգար Ղազարյան

Ներքաղաքական

«ՍԴ  դատավորների գործով» որպես մեղադրյալ անցնող հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեց հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանին և Արուսյակ Ջուլհակյանին:

Հիշեցնենք, որ Ղազարյանին մեղադրանք են առաջադրել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ «դատավորներին արատավորելն՝ իրենց գործունեության համար»:

Իր միջնորդությունը ներկայացնելիս Էդգար Ղազարյանն այսօր մեկ առ մեկ հիշեցրեց ՍԴ-ի հասցեին Փաշինյանի հայտարարությունները. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ ու որևէ կապ ունենալ ՍԴ հետ…»,  «ՍԴ-ն իր ողջ գոյության ընթացքում զբաղվել է միայն իշխանությունների որոշումների փաթեթավորմամբ, պետք է գնան»,  «ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է  կոռումպացված իշխանությանը և պետք է հեռանա...» և այլն:

Ղազարյանը շեշտեց՝ Փաշինյանի այս հայտարարությունները  Սահմանադրական դատարանի ու դատավորների հասցեին արատավորող տեղեկություններ են ու  քրեական  վարույթի հիմք.

«Եթե դատախազները  ցանկություն ունեին   Սահմանադրական դատարանի  հանդեպ իրականացված արատավորող տեղեկությունների փաստով վարույթ  նախաձեռնել, ապա այդ վարույթի  գլխավոր հերոսները մեղադրյալի կարգավիճակով պետք է լինեին Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը և մյուսները: Միջնորդում եմ նրանց հրավիրել հարցաքննության ու հնարավորություն տալ հանդես գալ ինքնախոստովանական ցուցմունքով»:  

Դատարանը մերժեց միջնորդությունը, նիստը հետաձգվեց:  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում