Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները

Տնտեսություն

Նոյեմբերի 18-ին «Ինժեներական քաղաքում» ամփոփվեցին Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները։ Այս տարի ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, նշելով իր 20-ամյակը, միավորել էր աշխարհի տարբեր ծայրերից ժամանած լավագույն երիտասարդ մասնագետների՝ ներկայացնելու իրենց գիտելիքներն ու պայքարելու գլխավոր մրցանակների համար։

Ucom-ը կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից՝ խթանելով բարձր տեխնոլոգիական կրթության զարգացումը, երիտասարդ ինժեներների համայքնի ձևավորումը և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։

Առաջին փուլին, որը կազմակերպվել էր 20 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՄԷ-ում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Էկվադորում, Հնդկաստանում, Իսրայելում, Իտալիայում, Իրանում, Լեհաստանում, Լիբանանում, Հորդանանում, Շրի Լանկայում, Պորտուգալիայում, Պերուում, Ռուսաստանում, Վիետնամում և Ֆրանսիայում, մասնակցել է 1,088 ուսանող: Նրանցից 34-ն անցել էին եզրափակիչ՝ երկրորդ փուլ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Երևանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ի Ուսումնական դեպարտամենտում: Եզրափակիչ փուլ անցածներից 14-ը ներկայացնում էին Հայաստանը:

Առաջին մրցանակը Ալի Ռազմեզանիին՝ Արաբական Միացյալ Էմիրություններից շնորհվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից։ Երկրորդ մրցանակը Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից շնորհվեց Հայկուշ Պետրոսյանին՝ Հայաստանից, ևս մեկ երկրորդ մրցանակ՝ Իրանից Մուհամադ Հասան Ամոլիին հանձնվեց Digitain-ի փոխտնօրեն Մարտին Մարտիրոսյանի կողմից։

Երկու երրորդ մրցանակները շնորհվեցին Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, UEICT-ի նախագահ, Unicomp-ի տնօրեն Արմեն Բալդրյանի կողմից Շրի Լանկայից Ռամեշկումար Ռաջինթանին և Ռուսաստանից Յուրի Տոմաշչուկին։ «Լավագույն արդյունք Հայաստանից» մրցանակը՝ ի պատիվ Արման Ճաղարյանի հիշատակի, հանձնվեց Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ և Synopsys Armenia-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի կողմից՝ Հարություն Կարապետյանին Հայաստանից։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է լինել տեխնոլոգիական առաջընթացի կենտրոն։ Այս օլիմպիադան ապացույցն է, որ մեր երկիրը կարող է միավորել տաղանդներ աշխարհի տարբեր ծայրերից ու ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կարողանում են աճել և մրցել գլոբալ մակարդակում։ Ուրախ եմ անձամբ մրցանակ հանձնել հաղթողներին՝ որպես նշան այն վստահության, որ այս երիտասարդները ոչ միայն խնդիրներ են լուծում, այլև ձևավորում են ապագան», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երկու տասնամյակ շարունակ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպումը Հայաստանում փաստում է մեր երկրի գերազանցությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում և նորարարների հաջորդ սերնդին հզորացնելու մեր հանձնառությունը։ Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներիում անցկացված օլիմպիադայի առաջին փուլի հաղթողների ժամանումը Հայաստան՝ օլիմպիադայի եզրափակիչ փուլին և մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, ընդգծում է մեր երկրի ակնառու տեղն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա», - նշել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Օլիմպիադան դարձել է հարգված և լայնորեն ճանաչված միջոցառում աշխարհի բազմաթիվ երկրներում: Երիտասարդ մասնագետները անհամբեր սպասում են օլիմպիադային մասնակցությանը, և նախապատրաստման գործընթացն ինքնին խորացնում է նրանց փորձառությունը», - ասաց Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի ՈՒսումնական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, հիմնվել է 2006 թվականին Synopsys ընկերության նախաձեռնությամբ և կազմակերպվում է Սինոփսիս Արմենիայի կողմից՝ IEEE միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի IEEE TTTC)-ի հետ համագործակցությամբ, որն ի նպաստ մարդկության տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված աշխարհի ամենամեծ տեխնիկական մասնագիտական կազմակերպությունն է։ Օլիմպիադան միջազգային հարթակ է մինչև 30 տարեկան մասնագետների համար։ Այն միտված է խթանելու երիտասարդների հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, բացահայտելու նոր տաղանդներ և ձևավորելու գիտելիքահեն, համագործակցության վրա կառուցված գլոբալ ճարտարագիտական համայնք։

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում