Պառլամենտում եւ դրսում գոյություն ունեցող «ընդդիմությունը» եւ իշխանությունը իրար հետ սինխրոն աշխատում են․ Հակոբ Ասլանյան

Հանդիպում

Վաղարշապատի ընտրություններում կա մեծագույն սուտ, այդ սուտը կայանում է նրանում, որ Արգիշտի Մեխակյանը, ով եղել է Խոյ համայնքի ղեկավար, ընտրվել է ոչ թե որպես ՔՊ թեկնածու, այլ, որպես՝ իրենց Արգիշտի Մեխակյան եւ դա փաստում է վերջինիս բուն Վաղարշապատում հավաքած ձայները՝ ընդամենը 30 տոկոս։ Իսկ մնացած ձայները գյուղերից ստացված՝ ընտրել են ոչ թե ՔՊ, այլ ինչպես նշեցի՝ իրենց Մեխակյանին։ Թող իշխանությունը ապրի այդ էյֆորյաի մեջ, թե իբր ջախջախիչ հաղթանակ է տարել,-անդրադառնալով Վաղարշապատի ընտրություններով ոգեւորված իշխանականների հայտարարություններին, ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։  

 -Դա արտաքին շղարշ է, իրականում Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ հսկայական քանակությամբ են կորցրել իրենց վստահությունը ժողովրդի մոտ, դրա համար էլ գործի են դնում ողջ իշխանական ռեսուրսները եւ անելու են ամեն բան, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը։ Այո, Դուք ճիշտ եք, 2018թվականից ես ներսում եմ եղել, բայց պարբերաբար ունեցել եմ հակասություններ, որոնք խորացան եւ հասան մինչեւ մեր օրեր,  որը ստիպեց ինձ եւ պարոն Աղազարյանին ուղղակի վռնդել։ Մեզ կուսակցությունից վռնդելուց  հետո երեւի նկատել եք, թե ինչ պաթետիկ վիճակում հայտնվեց վերջինս, ու, թե ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում անցավ աֆտորիտար ռեժիմի սեփական թիմի հանդեպ։

-Պարոն Ասլանյան, մամուլը պարբերաբար գրում է, որ ՔՊ-ում լուրջ ճեղքվածքներ կան, ինչ եք կարծում՝ կա՞ն Ձեր նման մարդիկ, ովքեր դեռ համարձակություն չունեն ընդհակառակվելու, բայց չի բացառվում, որ պահը եկած տեղը այլեւս չհնազանդվեն։

-Նախ ես խնդրում եմ, ինձ որեւէ մեկի հետ  չհամեմատել։ Պատասխանելով Ձեր հարցին այսպիսի օրինակ բերեմ։ Մեզ դուրս վռնդելուց դեռ որոշ ժամանակ առաջ մի օր վարչապետը եկավ շատ վրդովված, խմբակցությունից դժգոհ ու այսպիսի մի նվաստացուցիչ հայտարարություն արեց բառացիորեն․ <<Դուք կարծում եք, թե այստեղ 71 մանդատ կա՞, այստեղ կա ընդամենը մեկ մանդատ եւ այդ մանդատի տերը ես եմ>>։ Մեզ հեռացնելը վարչապետը օգտագործում է, որպես զսպող օղակ մյուսներին՝ վախիմթնոլորտում պահելու համար։

-Ի դեպ, ասում են, որ բոլոր պատգամավորների՝ այդ թվում կանանց վրա կան հստակ կոմպրոմատներ, որոնք թույլ չեն տալիս վերջիններս հակառակվել շեֆին։

-Ես կարծում եմ, որ ոչ ամբողջությամբ, բայց որոշակիորեն ճիշտ են այդ խոսակցությունները, այսքանը։

-Լավ, ո՞ւր է  գնում այս տեմպերով երկիրը։

-Եթե այս տեմպերով գնանք, ապա մենք շատ շուտով կկորցնենք երկրում ինքնիշխանությունը, այս տեմպերով գնում է Հայաստանի կործանում։ Իշխանությունները երկիրը տանում են կործանման, ուստի շուտափույթ ձեւով պետք է հեռացնել վարչապետին, որպեսզի նա նոր աղետի չբերի մեր երկրի գլխին։ Ցավալին այն է, որ այսօր պառլամենտում եւ դրսում գոյություն ունեցող ընդդիմությունը եւ իշխանությունը իրար հետ սինխրոն աշխատում են, սա է ցավալի իրականությունը։ Նրանք ժողովրդին դրել են սարսափելի ընտրության առաջ՝ ընտրել վատը կամ ավելի վատը։

https://iravunk.com/sim/?p=328195&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ