Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում մեքենան կայանելու հարցի շուրջ. միջամտած ոստիկանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Արխիվ 12-16

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չեխովի փողոցի 47 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում և մասնակիցները իրար ծեծի են ենթարկում, իսկ քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ Չեխովի փողոցի 56 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով շտապօգնության 64 խումբը «ձախ ուսահոդի հոդախախտ և աջ ձեռքի 4-րդ մատի կոտրվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը։

Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 35-ամյա Վահե Ս․-ն է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և քննիչ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Շենգավիթի համայնքային ոստիկանները ու պարեկները Չեխովի փողոցի 56 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչներ 42-ամյա Հրաչիկ Ս․-ին, 37-ամյա Հայկ Ս․-ին, Վրաստանի հանրապետության քաղաքացի 45-ամյա Ֆելիքս Ա․-ին և Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Բ․-ին։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում նշված հասցեում Հրաչիկ Ս․-ի և Ֆելիքս Ա․-ի միջև, մեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ վերջիններս բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, որին միջամտել են Հայկ Ս․-ն և Կարեն Բ․-ն և վիճաբանությունը շարունակելով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ինչը նկատելով և կանխելու նպատակով միջամտել է նաև Վահե Ս․-ն, սակայն վիճաբանության մասնակիցներից մեկը նրան հրել-գցել է՝ ինչի հետևանքով էլ վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:

 

Վիճաբանության ժամանակ Հրաչիկ Ս․-ն բռունցքով հարվածել և կոտրել է նշված հասցեում կայանված իր «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին և աջ ձեռքի շրջանում ստացել մարմնական վնասվածք:

 

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վահե Ս․-ն ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայում՝ որպես ջոկի հրամանատար։

Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/11/18/1294850

 

Հուդան գերեզմանից չի ծափահարում, այլ սարսռում է. միջազգայնագետ Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ