Բաքվի բանտում պահվող գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է

Հասարակություն

Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտնել են նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, և փաստաբան Լուսիանա Մինասյանը։

Փաստաբանը հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում՝ նշելով, որ 45–օրյա ընդմիջումից հետո Վիգեն Էուլջեքչյանը նոյեմբերի 16-ին զանգահարել է իր ընտանիքին և կարճ զրույց ունեցել։

Զրույցի ընթացքում Վիգենը հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է. չի կարողանում քայլել և կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվել։

«Նրան տարել են բժշկի մոտ, բայց նա դեղորայք չի ստանում։ Չնայած իր վիճակին` նրան որևէ բուժում կամ իրավական պաշտպանության միջոցներ չեն նշանակվել։ Նա մնում է առանց բժշկական օգնության՝ մարդասիրական տարրական նորմերի խախտմամբ», – նշել է փաստաբանը։

Մինասյանի փոխանցմամբ` Վիգենը նաև հայտնել է, որ բավարար սնունդ չի ստանում. Իրեն տալիս են միայն հաց և թեյ։
«Սա անմարդկային և նվաստացնող վերաբերմունք է։ Նման վերաբերմունքը հատկապես անհանգստացնող է՝ հաշվի առնելով նախագահ Իլհամ Ալիևի վերջին հրապարակային հայտարարությունները», – նշել է փաստաբանը։

Նա ասել է, որ ընտանիքը այս հայտարարությունները ընկալում է որպես հայ բանտարկյալների տառապանքների ծաղր։

Ըստ փաստաբանի, Էուլջեքչյանի կալանքի պայմանները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, բանտարկյալների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի իրավունքը և ՄԱԿ-ի` բանտարկյալների հետ վարվելակերպի նվազագույն ստանդարտները (Մանդելայի կանոնները)։

«Բժշկական օգնությունից զրկելը, սննդից զրկելը, դեղորայքից հրաժարվելը և անվասայլակից հրաժարվելը լուրջ սպառնալիք են ներկայացնում Վիգենի առողջության և կյանքի համար», – նշել է փաստաբանը։

Նա ահազանգել է, որ այս ամենը լուրջ սպառնալիք է ներկայացնում Վիգեն Էուլջեքչյանի կյանքի համար և միջազգային կառույցներին կոչ է արել անհապաղ միջամտել, որ Էուլջեքչյանի համար անհապաղ ապահովվի անկախ բժշկական զննում, միջազգային կազմակերպությունների կողմից մարդասիրական հասանելիություն, անվասայլակի տրամադրում, բավարար սնունդ և անհրաժեշտ դեղորայք։

Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Նրան առևանգել են ադրբեջանական զինված ուժերն Արցախում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։

Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Օրերս, նրա փաստաբան Լուսիանա Մինասյանը «Հրապարակի» հետ զրույցում փաստական և իրավական հիմնավորումներով ապացուցեց, որ Վիգենին առաջադրված մեղադրանքները, հատկապես «վարձկան» լինելու մասով՝ անհեթեթ և հիմնազուրկ է:

2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում