Քվե տալը ՔՊ-ին նշանակում է քվե տալ Փաշազադեին` ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու. Սուքիասյան

Ներքաղաքական

Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 3 ուժ՝ հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է, եռյակը եզրափակում է «Մայր Հայաստանը»: «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:

«Մայր Հայաստան»-ը Վաղարշապատի ավագանիում ունենալու է երկու մանդատ: Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցած ընտրությունները:

— Ընտրությանը մասնկացած քաղաքացիներից կեսից ավելին, այնուհանդերձ, ձայն չի տվել ՔՊ-ին եւ օրենսդրության կարգավորման մեջ այս առիթը մտածելու տեղիք տվեց, ինչքանով է արդարացի, որ կեսից պակաս ձայն ստացած անձն իշխանություն ձեւավորի: Այդ առումով արձանագրում ենք, որ ոչ ՔՊ-ական ձայները գերակշռում են եւ շատ մեծ ընդդիմադիր ընտրազանգված կա, որի հետ պետք է շարունակել աշխատելը:

— Այնուհանդերձ հաղթանակ տարավ ՔՊ-ն…

— Դե օրենսդրությամբ, այո, հաղթանակը իրենցն է, սակայն երբ նայում ենք ՏԻՄ խոշոր քաղաքներում իրենց տոտալ պարտությունները, չեմ կարծում, թե հանրության մեջ իրենց ունեցած վարկանիշի առումով, սա մեծ փոփոխության ցուցիչ է:

— Եթե համեմատենք Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ընդդիմության գրանցած արդյունքների հետ, ի՞նչ դասեր պետք է քաղել:

— Հավանաբար, ամեն բնակավայր ունի առանձնահատկություն, որոշակի մթնոլորտ: Օրինակ` Գյումրիում ձայները չփոշիացան: Այսինքն, կարելի է ասել, բոլոր ընդդիմադիր ֆավորիտները անցողիկ շեմը հաղթահարեցին: Այս պարագայում, «Հայրենիք»-ը եւ «Ժառանգություն»-ը պետք է, որ կոնսոլիդացնեին կամ իրական գնահատելով իրենց ձայները չմասնակցեին: Այսինքն, որոշակիորեն նաեւ այդտեղ պատկերը փոփոխության ենթարկվեց:

— Փաշինյանը գրառում է կատարել՝ նշելով, թե՝ վաղարշապատցիներն իրենց ընտրությամբ կարեւոր լիցք տվեցին մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացում»։ Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի պաշտպանի Եկեղեցուն:

— Էջմիածնի ընտրությունների ճակատագիրը, որ կարող էր նշանալի լինել Նիկոլ Փաշինյանի համար, մենք դա նույնիսկ քարոզարշավի ժամանակ ենք ասել, որ քվե տալը ՔՊ-ին նշանակում է քվե տալ Փաշազադեին՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Մեկ օր էլ չանցած, բոլորը տեսան, ինչպես է նա այդ մասին անկեղծ խոստովանում: Այսինքն, այս ընտրությունների արդյունքները, որպես տրամպլին օգտագործելն է Հայ Առաքելական եկեղեցու եւ Վեհափառի դեմ:

Մեր փորձից պետք է ասեմ, որ մթնոլորտ է փոխվում, եւ մարդկանց մոտ վերաբերմունք է փոխվում, բացառապես տուն առ տուն եւ գյուղ առ գյուղ մտնելը, մարդկանց հետ աշխատելն ու խոսելը: Այսինքն, մարդկանց հետ պետք է ունենալ անկեղծ խոսակցություն ներկայի եւ ապագայի մասին: Միայն անկեղծությամբ է հնարավոր մարդկանց բերել որոշակի ընդդիմադիր դաշտ, քանի որ կա մի պարզ վիճակագրություն. գրեթե 70 հազար ընտրողից, ՔՊ-ն տարել է 15 հազար ընտրողի ձայն: Պիտի ասեմ՝ «Մայր Հայաստան»-ը նախանձախնդիր եւ հետեւողական կերպով գնացել է ընտրողի ետեւից, իսկ առաջիկայում էլ ավելի անելիք կա: Մենք գտնվում ենք սպորտային մարզավիճակում:


—Ի դեպ առաջիկայի մասով: Առջեւում 2026 թվականի ընտրություներն են: Մտավախություն չունե՞ք, որ կրկին նույն պատկերը կլինի եւ թեկուզ չնչին տոկոսային առումով, ներկայիս իշխանությունը կվերընտրվի:

—Այդ մտավախությունները ուղիղ համեմատական են ընդդիմադիր դաշտի այս կամ այն ուժի իներտ կամ ակտիվ, ֆորմալիստական կամ մաքսիմալ անկեղծ քարոզարշավից, խոսույթից, զրույցից, դեմքերից: Նաեւ փակ ու տաբու թեմաներ չլինելուց: Պետք է անդրադարձ լինի մեր պետության բոլոր դրվագներին: Մտավախությունները միայն այդ պարագայում կլինեն: Կրկնում եմ, մարդիկ կարիք ունեն անկեղծ խոսքի, շփման եւ անմիջականության: Անկախ քաղաքական բանախոսի դիրքից ու անցած ճանապարհից, պետք է գնալ, կանգնել քաղաքացու կողքին, բացատրել եւ որոշ միֆեր ցրել, նույնիսկ խոսել վրիպումների, արատավոր դեպքերի մասին ու անկեղծանալ, որ եղել է կամ կա նման դեպքեր եւ պատասխանատվություն ստանձնել, որ հետագայում այդ ամենի դեմ հենց իրենք էլ կպայքարեն եւ կշտկեն:
Մեր մասով ասեմ, որ «Մայր Հայաստան»-ը շատ լավ ընդունելության է արժանացել, նույնիսկ տուն են հրավիրել, հյուրասիրել են ու այլն:

— Բողոքարկելո՞ւ եք ընտրությունների արդյունքները:

— Ձայների հարաբերակցությունը եւ այդ խախտումների տեսակարար կշիռը կդժվարանամ ասել, թե այս պահին բողոքարկման հիմք է տալիս: Բայց մեզ համար ակնհայտ էր, որ այն ուղղորդումները, որոնք կային տեղամասերի մոտակայքում, նույնպես ազդել է ընտրության արդյունքների վրա: Այսինքն՝ սրանք ազատ, արդար ընտրություններ չէին: Օրինակ, քարոզարշավից մեկ օր առաջ՝ Դողս գյուղում սեղան էին գցել, եւ ինչ-որ նվերներ էին բաժանել: Նույնիսկ մեկ երեխայի 10 հազար դոլար գումար են տվել: Դպրոցի տնօրենը Գեղակերտում բացեիբաց բարիքներ էր բաժանում՝ մինչ իրավապահները կկասեցնեին դա: Սակայն, արդեն իրենք իրենցն արել էին եւ հասցեատերերը մնացել էին երախտիքի պատասխանատվության տակ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում