Ում են ընտրել արցախահայ մեր հայրենակիցները Վաղարշապատում, մասնակցե՞լ են առհասարակ. Փաստաբանը փակագծեր է բացում

Արցախցիները մասնակցե՞լ  են Վաղարշապատում ընտրություններին, ի՞նչ  տպավորություններ կան արցախցիների մոտ հարցը ուղղել ենք արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին.
- Այո, Գյումրիի ընտրություններից հետո, արցախցիները մասնակցեցին Վաղարշապատի քաղաքապետի ընտրություններում։ Չնայած ես Վաղարշապատում ընտրություններին մասնակցելու իրավունքով օժտված չեմ, սակայն հետևել եմ այլ դիտանկյունից, որի եզրահանգմամբ ցավալի հետևությունների եմ հանգել։ Չնայած նրան, որ Վաղարշապատում նախորդի համեմատ  ընտրությունների մասնակցությունը ավելին էին,այդուհանդերձ, տարօրինակ է, որ ընտրության արդյունքներով մարդիք ուրախանում և տխրում են, սակայն,  չնկատելով իմ կարծիքով   Հայաստանում աղետալի վիճակը։Բանը նրանումն է, որ վերջին տարիներին Հայաստանում նկատվող ընտրական մասնակցության անկումը պարզապես թվաբանական ցուցանիշ չէ։ Այն մեր հասարակության ներսում տեղի ունեցող խորքային հոգեբանական, քաղաքացիական և գաղափարական փոփոխությունների հստակ արտացոլումն է։Այս խնդիրը չի կարելի դիտարկել միայն քաղաքական տեսանկյունից, որովհետև այն առնչվում է հայրենիքի հանդեպ զգացմունքին, վստահությանը և ժողովրդի ինքնագնահատականին։Ժողովրդավարությունն իրականություն է դառնում միայն այն ժամանակ, երբ քաղաքացին ոչ թե դիտորդի , այլ մասնակցի դերում է։Եթե քաղաքացին չի մասնակցում ընտրություններին, ապա նա փաստացի հրաժարվում է իր իրավունքից՝ձևավորելու երկրի ապագան։Իսկ այդ հրաժարումը հարված է ոչ միայն ժողովրդավարությանը , այլ նաև հասարակության հավաքական պատասխանատվությանը։
   Տեղեկությունները հաղորդում են, որ Վաղարշապատում ընտրություններին մասնակցել են ընտրողների 45․12 տոկոսը։Այս ցուցանիշը լուրջ մտահոգության պատճառ է։Ժողովրդավարական երկրներում, հաշվի առնելով մանժորիտար ընտրակարգի փիլիսոփայական իմաստը, 50 տոկոսից ցածր մասնակցության դեպքում  ընտրված մարմնի նկատմամբ լեգիտիմության հիմնավոր կասկածներ են առաջադրվում։Այդուհանդերձ, Հայաստանում վատթար վիճակը գնահատման է ենթակա այլ պարամետրերի հաշվառմամբ։
  Գտնում եմ, որ ակնհայտ է հիասթափությունը և անվստահությունը։Տարներ շարունակ չարդարացված սպասումները, քաղաքացիների մի մասի մոտ առաջացրել են անտարբերություն։
Երկրում քաղաքացու հիմնական պայքարը գոյատևումն է, քաղաքացիական ակտիվությունը մղված է երկրորդ պլան։Առկա է բևեռացվածություն և սուր բաժանումներ։Նման պայմաններում ընդդիմադիր խմբերը ինքնին գտնվում են միմիանց հետ ընդդիմության հարաբերություններում, իսկ քաղաքացին պարզապես հրաժարվում է ընտրական գործընթացից , որպեսզի չներգրավի հակամարտության մեջ։
Այս ամենի հետ մեկտեղ ընտրություններին մասնակցությունը հայրենասիրության չափանիշ է։Հայրենասիրությունը դրսևորվում է ոչ միայն սահմանին կանգնած զինվորի , այլ նաև ընտրական տեղամաս գնացող քաղաքացու մեջ։Քվեարկելու համար ցուցաբերված քայլը փոքր է տեսանելիության առումով, սակայն մեծ է իմաստով։
 Մասնակցությունը հոգածություն է հայրենիքի հանդեպ,պատասխանատվություն՝ երկրի ապագայի նկատմամբ, վստահություն՝ սեփական դերի և ուժի մեջ։Ցածր մասնակցությունը ցույց է տալիս, որ հասարակության մեջ սերը հայրենիքի հանդեպ վերածվել է զգուշավորության, դեպքից-դեպքի ապրումի և հույսի կորստի։Սա ազդանշան է, որ պահանջում է խորքային լուծում, որում առաջնահերթ պատասխանատվություն է կրում երկրի իշխանությունը և մյուս բոլոր ուժերը՝մտավորականության գլխավորությամբ։
   Այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, արթնացնել քաղաքացիական էներգիան և հասկանալ, որ ընտրությունը պարզապես տեխնիկական գործողություն չէ;Դա հայրենասիրության դրսևորում է, պատասխանատվություն հայրենիքի ապագայի նկատմամբ։Այսպիսի հասարակությունը ամենաթույլն է, ինչքան էլ հագեցած լինի գերարդիական սպառազինությամբ։Այսպիսի հասարակությամբ երբեք հայրենիքի սահմանները անառիկ պահել չես կարող, իսկ դա նշանակում է, որ հայրենիքը հայտնվել է աղետալի վիճակում։ Ահա այն , ինչ ցույց տվեց ընտրությունները իմ մտապատկերում։

https://iravunk.com/sim/?p=328131&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ