Առաջին անգամ Հնդկաստանն ավիավառելիք է մատակարարել ԱՄՆ-ին. Reuters

Միջազգային

Նյու Դելին Chevron-ի՝ ամերիկյան խոշորագույն էներգետիկ ընկերության հետ կնքված գործարքի շրջանակում ավիավառելիք է մատակարարել ԱՄՆ Արևմտյան ափ, հաղորդում է Reuters-ը։

60 հազար տոննա վառելիք է բեռնվել Reliance Industries հնդկական մասնավոր կորպորացիայի Ջամնագար նավահանգստի ծովային տերմինալում։ Բեռը Լոս Անջելես կհասցվի դեկտեմբերի սկզբին։ 

Հնդկաստանի հետ ռեակտիվ վառելիք մատակարարելու համաձայնագիրը Chevron-ը ձեռք է բերել հոկտեմբերին Կալիֆոռնիայի ձեռնարկությունում տեղի ունեցած հրդեհի արդյունքում արտադրության կրճատումից հետո։ Դա հանգեցրել է ԱՄՆ Արևմտյան ափին ավիավառելիքների պաշարների նվազմանը՝ մինչև երեք ամսվա ամենացածր՝ 11,12 միլիոն բարել։ Ավելի վաղ ամերիկյան ընկերությունը հիմնականում վերամշակված ավիավառելիք էր ներմուծում Հարավային Կորեայից։

Հնդկաստանը ձգտում է մեծացնել ԱՄՆ արտահանումը և ամերիկյան ապրանքների ներմուծումը Վաշինգտոնի հետ երկկողմ առևտրային համաձայնագիր կնքելու շուրջ ընթացող բանակցությունների հետնապատկերին: Ըստ համաձայնագրի՝ մինչև 2030 թվականը Հնդկաստանը կբարձրացնի առևտրաշրջանառույթունը և կհասցնի մինչև 500 միլիարդ դոլարի: Նավթի և բնական գազի նախարար Հարդիպ Սինգհ Պուրին երկուշաբթի օրը հայտարարեց, որ հնդկական նավթագազային ընկերությունները՝ Indian Oil Corporation-ը, Bharat Petroleum-ը և Hindustan Petroleum-ը, մեկ տարվա պայմանագիր են կնքել Միացյալ Նահանգների հետ՝ տարեկան մոտ 2,2 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ գնելու համար, որը 2026 պայմանագրային տարում կազմում է Հնդկաստանի ներմուծման մոտ 10%-ը։

Միացյալ Նահանգները Հնդկաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է եղել 2021 թվականից ի վեր: 2024-2025 ֆինանսական տարում (ավարտվել է մարտի 31-ին) երկկողմ առևտուրը հասել է 131,84 միլիարդ դոլարի, իսկ Հնդկաստանի ավելցուկը կազմել է 41,18 միլիարդ դոլար:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի