Մեսրոպ Մեսրոպյանը չի հասկանում, որ վաղը իրեն որպես թրաֆիքինգի զոհ փուռն են տալու. Գեղամ Մանուկյան

Ներքաղաքական

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, լրագողների հետ զրույցում խոսելով ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման մասին, դիմեց Վաղարշապատ համայնքի այն բնակիչներին, որոնք իրենց քվեն տվել են ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանին:

«Չասեք՝ չենք զգուշացրել, այն կուլակաթափության մասին, որն այս ամիսներին արվում է ՀԷՑ-ի հետ, և վաղը ՀՀ-ն միլիոնավոր դոլարների տուգանքի վճարման առաջ է կանգնելու, որը վճարելու է Վաղարշապատի այն բնակիչը, որը քվե է տվել ՔՊ-ին: Այն բնակիչները, որոնց մտքով անցնում է Փաշինյանին և ՔՊ-ին ձայն տալու մասին, այդ բոլորը կոպեկ առ կոպեկ իրենց քթերից բերելու են, որովհետև անօրինական ճանապարհով բոլոր կուլակաթափություններն արվում են  Փաշինյանի կամակորությամբ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ նրա ՝ Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չի հասկանում, որ վաղը իրեն որպես թրաֆիքինգի զոհ փուռն են տալու:

«Օրենքը փոխեցին, որ միայն Մեսրոպյանի ստորագրությամբ կարողանան որոշում կայացնել, միլիոնավոր դրամներ աշխատելու համար Ռոմանոս Պետրոսյանին նշանակեցին: Վաղը բոլորը չքմեղանալու են և ասեն՝ գնացեք, էն հրազդանցի հարիֆից պահանջեք, մենք ինչ կապ ունենք: Բոլորը պատասխան են տալու»։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զրկվեց գործունեության լիցենզիայից։
Որոշումն ընդունվել է  հանձնաժողովի հերթական նիստում՝ հիմք ընդունելով օրենսդրությամբ սահմանված մի շարք խախտումներ և ընկերության կողմից նախկինում ներկայացված պահանջների չկատարումը։

Ըստ ՀԾԿՀ-ի՝ որոշումը նպատակ ունի ապահովելու էներգետիկ համակարգի կայուն ու անվտանգ գործունեությունը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում