Մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը՝ ՀԷՑ-ի հետ որևէ պրոցես տեղի չէր ունենում. Նարեկ Կարապետյան

Ներքաղաքական

Մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը՝ ՀԷՑ-ի հետ որևէ պրոցես տեղի չէր ունենում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը:

Նա նշեց, որ սեփականության իրավունքների խախտման որևէ փաստ չունեն, մինչև Կարապետյանի հայտնի հայտարարությունը։

«Սակայն պետք է նշեմ, որ չի կատարվում Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, որը ՀՀ-ին պարտավորեցրել է այսպիսի որոշում չկատարել։ Ուզում եմ մեր ժողովրդին տեղեկացնել, որ այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի հետ, հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարության։ Մենք պատրաստ ենք կրելու բիզնեսի հետևանքները մեր համոզմունքների համար։ Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար։ Շատերն են ասում, թե հայ գործարարները միայն գումար աշխատելու համար են, սակայն շատ գործարարներ, ձեռներեցներ ունեն գաղափարական մեծ հենք և պատրաստ են բոլոր ճնշումներին, ֆինանսական կորուստներին՝ միայն իրենց գաղափարների հետևից գնալու համար»,-հավելեց նա։

Անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Կարապետյան ընտանիքը պետք է շնորհակալություն հայտնի իրեն, քանի որ ՀԷՑ-ում մեծ խնայողություններ է արել՝ Նարեկ Կարապետյանը նշեց. «Եթե չլիներ սեփականության իրավունքի ոտնահարումը, մենք կարող էինք դիտարկել, թե ինչ խնայողություններ ու արդյունքներ են եղել, սակայն կառավարչի նշանակումը զուգորդվել է սեփականության  իրավունքի շատ կոպիտ խախտմամբ։ Այդ պատճառով մենք չենք կարող շնորհակալ լինել որևէ մեկին, ով գործիք է հանդիսացել նրան, որ Հայաստանում սեփականության իրավունքը ոտնահարվի»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում