«Եթե այնտեղ լինեիք՝ կզգայիք աղոթական վիճակը». Աբրահամ Սրբազանը կոչ է անում չկենտրոնանալ պատարագից Վեհափառ Հայրապետի անունը զեղչելու վրա

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում երեկ մասնակցում էր Սուրբ և անմահ պատարագի, որը մատուցում է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։

Պատարագին իր օրհնությունն էր բերել նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։

Պատարագի ժամանակ Տեր Հովհաննեսը զեղչել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։

Աբրահամ Սրբազանից հետաքրքրվեցինք՝ նորմա՞լ էր իր համար, որ պատարագի ժամանակ միտումնավոր զեղչվեց Վեհափառ Հայրապետի անունը:

«Կարծում եմ՝ այդ պահին ինչ-որ մի բան եղավ, բայց ամեն ինչ նորմալ է անցել, կարծում եմ՝ պետք է խոսել դրական վիճակի մասին, ոչ թե  որոնել, թե բացասական ինչ կարող եք գտնել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Աբրահամ Սրբազանը։

Սրբազան Հորից հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր դրականը՝ արձագանքեց. «Եթե այնտեղ լինեիք՝ կզգայիք աղոթական վիճակը, պատարագն անցավ հանգիստ, առանց միջադեպի»։

Աբրահամ Սրբազանը չպատասխանեց՝ իր համար ընդունելի՞ է եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավը, ասաց, թե այս հարցին պատասխանում է միայն ժողովների ժամանակ։

«Սխալ է, որ ամեն հոգևորական իր կարծիքը հայտնի ու երբեմն տարբերվեն այդ կարծիքները, այդ տեսակ հարցերը քննարկվում են ժողովի ժամանակ, ոչ թե անհատական հարցազրույցներում, սխալ է, որ նման հարցրազրույցներ են լինում»,- ասաց Վայոց ձորի թեմի առաջնորդը։

https://iravunk.com/sim/?p=328086&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ