Աշխատանքներ են տարվում ինքնակամ տեղադրված հուշաքարերի ապամոնտաժման ուղղությամբ. Aysor.am

Ներքաղաքական

2022 թվականի հուլիսի 7-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Հայաստանում տարերային կամ խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում»։ Վարչապետը հանձնարարական էր տվել ուսումնասիրել գործընթացն ու գնահատական տալ։

2024 թվականին Aysor.am-ն այս հարցով դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հետաքրքրվելով,թե ինչ փուլում է վարչապետի հանձնարարականը։

ՏԿԵՆ-ից պարզաբանել էին. «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվում է առանց նշված պահանջների պահպանման տեղադրված խաչերի, խաչքարերի ու հուշակոթողների գույքագրում, որի արդյունքներով կներկայացվեն համապատասխան առաջարկություններ»։

Այս օրերին այս թեման կրկին ակտուալ է դարձել։ Տեր Նարեկ քահանա Սարգսյանը, օրինակ, հայտնել էր՝ լուր է տարածվել, թե մեր գյուղերում և գյուղերին հարակից լեռների վրա տեղադրված խաչերը պետք է ապամոնտաժվեն։

«Վստահաբար օրվա ապազգայիններն այս քայլով ցանկանում են ստուգել մեր քրիստոնյա հայ ժողովրդի՝ սրբությունների նկատմամբ զգայունությունը, ասել է թե՝ ժողովրդի արձագանքը։ Եվ, կարծում եմ, որ եթե սա ձախողենք, հաջորդիվ ոչ միայն կապամոնտաժեն մեր Սուրբ Եկեղեցիների վրա դրված խաչերը, այլև դրանք կվերածեն ոչ քրիստոնեական տաճարների»,- նշել էր Տեր Նարեկը։

Aysor.am-ը գրավոր հարցում է ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով պարզաբանել՝ երեք տարի է անցել Նիկոլ Փաշինյանի հանձարարականից՝ կատարվե՞լ է ուսումնասիրություն ու ո՞րն է գնահատականը, կա՞ թիվ, թե այս ընթացքում որքան խաչեր են ապամոնտաժվել, ապամոնտաժման գործընթացը շարունակվո՞ւմ է։

ՏԿԵՆ-ից հայտնել են, որ կատարում են Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը։

«Իրավասու մարմինների կողմից աշխատանքներ են տարվում ինքնակամ տեղադրված հուշաքարերի ապամոնտաժման ուղղությամբ։ Աշխատանքները կրում են շարունակական բույթ»,- Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են նախարարությունից։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում