Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է

Տեսանյութեր

Երեւանում այսօր մեկնարկում է «Եվրասիական ինտեգրացիա եւ ՀՀ-ի տնտեսական զարգացման հեռանկարները» միջազգային մեծ կլոր սեղանը, որին մասնակցում են ԵԱՏՄ բոլոր երկրների, ինչպես նաեւ Վրաստանի եւ Մոլդովայի հայտնի փորձագետներ ու գիտնականներ: Կլոր սեղանի շրջանակում Հայաստանում է Մոսկվայում հրապարակվող ռուսալեզու եւ արդեն նաեւ հայերեն Երեւանում հրապարակվող «Նոյյան տապան» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր ԳՐԻԳՈՐԻ ԱՆԻՍՈՆՅԱՆԸ: Նա հյուրընկալվել է «Իրավունք»-ի խմբագրությունում եւ հեռուստահաղորդում-զրույց ունեցել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ:

«Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է եւ վերջ: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են լինել Ռուսաստանի հետ միայն մեկ ուղղությամբ՝ տնտեսական։ Որքան ես եմ հասկանում, Ռուսաստանի կողմից առաջարկվող բոլոր տնտեսական հարցերը Հայաստանի կառավարությունն ընդունում է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հենց այդ կապերի շնորհիվ Ռուսաստանի հետ այսօր Հայաստանը պահպանում է իր տնտեսական անվտանգությունը։ Հայաստանը պահպանեց, հատկապես անցած տարի, իր ՀՆԱ-ն եւ շարունակում է կատարել իր բոլոր սոցիալական պարտավորությունները ժողովրդի առաջ։ Բայց այս տարվա արդյունքները շատ ավելի ցածր են, քան անցած տարվա, քանի որ Եվրոպայի ճնշման տակ որոշ ծրագրեր կա՛մ դադարեցվում են, կա՛մ եթե չեն դադարեցվում, ապա կրճատվում են։ Ես նկատի ունեմ Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ։ Այդ պատճառով Հայաստանը կրում է ուղիղ վնասներ։ Սա այնքան ակնհայտ է, որ դրա համար նույնիսկ ապացույցներ պետք չեն։ Այս մասին գիտի ե՛ւ Հայաստանի կառավարությունը, ե՛ւ Ռուսաստանը, բայց ինչ-որ պատճառով այս միտումը շարունակում է։ Միանշանակ է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առաջնահերթություններ, սակայն այստեղ արդեն առաջանում են որոշ հակասություններ, որովհետեւ Հայաստանի կառավարությունը ցանկանում է՝ մնալով տնտեսապես կապված Ռուսաստանի հետ, խզել բոլոր քաղաքական հարաբերությունները։ Բայց դա չի ստացվի», - զրույցի ընթացքում շեշտել է Անիսոնյանը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ          

Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում