Դրսից կանա՞յք են «ներկրելու», թե՞ կամաց-կամաց բազմակնությունն են օրինականացնելու. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ «փայլել» է իր վարքագծով՝ սոցցանցերում իրեն դրսեւորելով, համենայնդեպս, իր պաշտոնին ոչ հարիր: Լրագրող Կորյուն Սիմոնյանին Եղոյանը հրապարակային գրել է. «Դու ինչ-որ շա՞տ չես լեզվիդ տալիս»։ Երբ լրագրողը փորձել է հորդորել պատգամավորին պահպանել կոռեկտությունը, վերջինս ոչ միայն չի սթափվել, այլ շարունակել է նույն «քուչի» տոնով. «Բա քեզ ո՞վ պիտի կոռեկտ պահի»։ Այսպես, իշխող ուժի ներկայացուցիչը, որը պիտի լիներ ժողովրդավարության եւ եվրոպական արժեքների կրողը, փաստորեն, իրեն թույլ է տալիս խոսել թաղային «առյուծի» կեցվածքով՝ մոռանալով, որ լրագրողը հանրային վերահսկողության գործառույթ ունի, ոչ թե իշխանական քմահաճույքները սպասարկող։ Սա՞ է այն «նոր որակի քաղաքական մշակույթը», որի մասին խոսում են ՔՊ-ականները։ Եթե ժողովրդավարության «բաստիոնում» այսպիսի վարքագիծն է նորմ դարձել, մնում է միայն հարցնել՝ իսկ ո՞ւր մնաց խոսքի ազատությունը, հարգանքը մամուլի հանդեպ, եւ ամենակարեւորը՝ պետական պաշտոնյայի պատշաճ վարքը: Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ պատգամավորը հեգնել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի կազմակերպած խաղարկությունը՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ՝ գրելով. «Արման Թաթոյանը խաղարկում է չորս iPad, մեկ նոթբուք եւ խրախուսական այլ մրցանակներ. խաղացեք, որ շահեք, ժողովուրդ ջան», ինչին արձագանքնելով լրագրողն էլ հուշել էր. «Աննա Հակոբյանը երիտասարդ ուսանող էր, չէ՞, թող մասնակցի»: Եղոյանը բորբոքվել էր Փաշինյանի զուգընկերուհուն «երիտասարդ», թե՞ «ուսանող» համարելուց, դժվար է ասել:

Ինչ վերաբերում է ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ, սա էլ մի ուրիշ զարմանալի պատմություն է: Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարել է, որ ուսանողների միջազգային օրը կանցկացնի բաց դասախոսություն՝ պաշտոնյաների վարքի, իրավունքների եւ երիտասարդների պահանջատիրության թեմայով, ինչպես նաեւ կկազմակերպի խաղարկություն՝ iPad-ների, notebook-ի եւ այլ մրցանակներ շահելու հնարավորությամբ։ ԱԺ ՔՊ պատգամավոր Արսուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով վերոնշյալին, նշել է, որ ինչպես Թաթոյանի, այնպես էլ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի «Նժար» նախաձեռնությունները խոստանում են նյութական խրախուսանքներ՝ տեխնիկա կամ գումար։ Նա հարց է բարձրացրել՝ որտեղի՞ց են նման նախաձեռնությունները ֆինանսավորում ստանում: ՔՊ-ական պատգամավորը խոսել է նաեւ օրենսդրական բացի մասին՝ երբ քաղաքական գործունեություն են իրականացնում, բայց կուսակցություն չեն, հետեւաբար, ֆինանսական թափանցիկության պարտավորություն չունեն: «Հանրությունը պետք է իմանա, թե իրեն քաղաքական ծրագիր ներկայացնողը ում կողմից է ֆինանսավորվում», - պնդել է ՔՊ-ական պատգամավորը:

Ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ: Նա ԱԺ ամբիոնից հնչեցրեց հետեւյալ միտքը. «Մենք մայրական կապիտալի խնդիր ունենք: Չունենք բավարար թվով կանայք, որոնք այսօր երեխա պետք է ունենան»: Հիմա հարց է ծագում՝ հող են նախապատրաստում, որ դրսից կանայք «ներկրե՞ն», թե՞ կամաց-կամաց բազմակնությունն են օրինականացնելու: Կամ էլ, պարզապես, պատգամավորից կրկին նախարար դարձած Թորոսյանի սիրտն արդեն շեյխի կայֆերի մասին է երազում:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

https://iravunk.com/sim/?p=328024&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ