Հայաստանում արձանագրում ենք աննախադեպ գնաճ. Նատալյա Սաղյան

Տնտեսություն

Հայաստանում վերջին ամիսներին գրանցվող գնաճն այլեւս միայն թվերի փոփոխություն չէ՝ այն դարձել է սոցիալական լարվածության պատճառ։ Քաղաքացիների եկամուտներն անընդհատ հետ են մնում թանկացող ապրանքային զամբյուղից, մինչդեռ իշխանության հայտարարությունները տնտեսության աճի մասին շատերի մոտ հարցեր են առաջացնում։ Արդյո՞ք այդ աճը զգում է հասարակ քաղաքացին, եւ ի՞նչ քայլեր են իրականացվում գնաճի ազդեցությունները մեղմելու համար։ Այս եւ այլ արդիական հարցերին «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադարձել է Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ, տնտեսագետ ՆԱՏԱԼՅԱ ՍԱՂՅԱՆԸ։

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ, ԴԱՇՏԸ ԹՈՂՆՎԱԾ Է ԱԶԱՏ ԱՆԿՄԱՆ»

Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս հայաստանյան տնտեսական վիճակը:

— Եթե լսենք ներկայիս իշխանությանը, ապա կստացվի, որ հայաստանյան տնտեսական իրավիճակն աճ է ապրում, սակայն եթե բաժանենք ոլորտների, կհասկանանք, որ այն գրանցվում է հիմնականում այն ոլորտներում, որտեղ ներգրավված են, մասնավորապես Ուկրաինայում պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռելոկանտները: Ինչպես նաեւ ռե-էքսպորտի ոլորտներում է աճ գրանցվում. Երեւանում շինարարության տեմպերի հետ կապված տեսնում ենք, ինչ է կատարվում: Այդ ոլորտներն, այո, գուցե եւ գրանցում են որոշակի հաջողություններ, բայց եթե նայենք խանութներում առաջնային ապրանքների գներին, որոնք անհրաժեշտ է բնակչին, այսինքն՝ նվազագույն զամբյուղի տեսանկյունից, ապա կարձանագրենք աննախադեպ գնաճ, որը կանխելու համար իշխանությունը ոչինչ չի անում: Մինչդեռ իշխանության գլխավոր պարտականություններից մեկը նաեւ այն է, որ կարողանա կա՛մ սաստել գնաճը, կա՛մ նպաստել աշխատավարձերի եւ թոշակների բարձրացմանը, որպեսզի հնարավոր լինի չեզոքացնել գնաճը: Բայց, ինչպես տեսնում ենք, ո՛չ առաջինն է կատարվում, ո՛չ՝ երկրորդը: Այսինքն՝ դաշտը թողնված է ազատ անկման, իսկ ժողովուրդն ինչպես կարողանում է, փորձում է լուծել իր խնդիրները: Գնաճը բոլորը կարող են արձանագրել իրենց սեփական աչքով, սովորական խանութ մտնելուց եւ ամենօրյա առեւտուր անելուց:

«ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԵՎ ՎԵՐՆԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

— Անշուշտ, բոլորն են արձանագրում եւ խոսում գնաճից, բայց ոչինչ չի փոխվում: Ինչո՞ւ ժողովուրդը չի ընդդիմանում: Եթե այսպես շարունակեն լռել, կարո՞ղ ենք ենթադրել, որ գնալով գներն էլ ավելի կբարձրանան:  

— Իհարկե: Այսպես գնաճը շարունակվելու է: Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, պարբերաբար գալիս են Ազգային ժողով՝ զեկույցներով, եւ այդ զեկույցների ընթացքում ներկայացնում, որ գնաճը վատ բան չէ: Դրանից ելնելով ու այդ զեկույցները լսելով՝ երկրի վարչապետն էլ է հանդես գալիս նմանատիպ հայտարարությամբ, որ գնաճը վատ բան չէ: Ընդանուր առմամբ, այո՛, վատ բան չէ, եթե հենվենք տնտեսագիտական կանոնների վրա, բայց... Այդ «բայց»-ից հետո գալիս է շատ-շատ պայմաններ, որը պետությունը պետք է ապահովի, որպեսզի իր երկրի ներսում առկա գնաճը, իսկապես, բերի տնտեսական աճի, ինչը մեր՝ Հայաստանի պարագայում տեղի չի ունենում:

Այսինքն՝ թոշակառուն ստանալով 35 հազար դրամ կենսաթոշակ, պետք է գնաճին նորմալ վերաբերվի՞:

— Կարծում եմ՝ եթե այդ հարցն ուղղենք ներկայիս իշխանություններին, նրանք պարտադիր կգտնեն բացատրություն եւ կասեն, որ ամեն բան լավ է: Այսօրվա իշխանությունը ակնհայտորեն ի վիճակի չէ լուծել կենասթշակառուների խնդիրը, քանի որ այն մինիմալ թոշակը, որն օրենքով նախատեսված է թոշակառուի համար, պարզապես, ծիծաղելի է, եւ այդ գումարով անհնարին է ապրել: Քանի որ մենք ապրում ենք պոպուլիզմի եւ վերնագրերի իրականության մեջ, ապա կարող ենք իշխանության կողմից լսել բոցաշունչ հայտարարություններ առ այն, որ շուտով՝ հունվարին, կենասթոշակները բարձրանալու են, եւ դա տեղի է ունենում վերնագրերի մակարդակով: Սակայն, եթե մտնում եւ տվյալ նյութը կարդում ենք, ու փորձում հասկանալ իրականում ինչի հաշվին է, իբրեւ թե, բարձրանալու կենսաթոշակը, տեսնում ենք, որ այդ հարցում էլ են մոլորության մեջ գցում հանրությանը, քանի որ, թոշակառուները ոչ թե ստնալու են 3 հազար դրամ ավել գումար, այլ ավել լինելու են քեշբեքերը, որոնք թոշակառուները կստանան միայն այն պարագայում, երբ իրենց թոշակը կտնօրինեն քարտերի միջոցով, այսինքն՝ առանց կանխիկ գործարք անելու դեպքում: Մեր իշխանությունն առիթից օգտվում է եւ մոլորեցնում է մեր ժողովրդին:

«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՑՈՐԵՆԸ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՀԱՄԱՐ»

— Իսկ ինչպես կմեկնաբանեք Ղազախստանից Ադրբեջանով ներմուծված 4-րդ կարգի ցորենի պատմությունը: Ըստ Ձեզ դա լա՞վ է, թե կրկին մոլորություն կորակեք:

— Ցանկանում եմ Ձեր հարցը բաժանել մի քանի մասի: Իհարկե, ապաշրջափակումը Հայաստանի, որը տեղի է ունենում կոմունիկացիաների բացման հաշվին, կարող ենք, որպես դրական երեւույթ բնութագրել, սակայն կրկին՝ բայց...: «Բայց»-երից առաջինը վերաբերում է նրան, թե Հայաստանի համար ի՞նչ գնով է ներմուծվել ցորենը: Երկրորդը. պետական մակարդակով, այսինքն՝ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի մակարդակով ասում են, որ գալիս է ցորենի խոշոր մասնաբաժին եւ նրանց հարց է հղվում՝ արդյոք վստահ են, որ ցորենի որակը բարձր է, նա էլ պատասխանում է, անգամ գրառում է կատարում, որը մինչ օրս պահպանվում է, որ այդ ցորենով թխած հացը առաջինը նա է ուտելու: Սակայն հետո, նույն կուսակցությունը ներկայացնող էկոնոմիկայի փոխնախարարը հայտարարում է, որ Հայաստան ներմուծված ցորենը, 4-րդ կարգի ցորեն է եւ, ըստ էության, օգտագործվում է անասնակերի համար: Մենք այստեղ տեսնում ենք կրկին մանիպուլացիա: Այսինքն՝ հայտարարում են կրկին վերնագրերով, որ Հայաստան է գալիս Ադրբեջանի տարածքով ցորենի մեծ քանակություն, ուռա՜, ուռա՜, սակայն երբ ժամանակն անցնում է, պարզվում է, որ այդ ցորենը անասնակեր է: Բայց, արդեն ժողովրդի մոտ դրական տպավորություն է ստեղծվում:

Եւս մեկ կարեւոր հանգամանք. այո, այն, որ կարճ ճանապարհով, երկաթգծով, Ադրբեջանի տարածքով ցորենը, ինչը եւս իր հերթին խնդրահարույց է, գալիս եւ մտնում է Հայաստանի տարածք, դա դրական է: Բայց արդյոք Հայաստանը կկարողանա այդ գործընթացի հարատեւությունը ապահովել եւ վստահ լինել, որ վաղը Ադրբեջանի նախագահի տրամադրության, ազդեցության ներքո այդ ճանապարհը կրկին չի փակվի: Արդյոք մեր տնտեսվարողները կարող են հույս դնել այդ ճանապարհի վրա եւ իրենց գործարքները տեղափոխել այդ ճանապարհով՝ կնքելով պայմանագրեր: Իսկ եթե մեկ օր այդ երկաթգիծը կրկին փակվի՞ եւ վնաս տա մեր տնտեսվարողների՞ն... Չէ որ այդ ընթացքում մենք կվատացնենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ, քանի որ այլընտրանքային ճանապարհ ենք օգտագործում, հետեւաբար նվազոււմ է Վրաստանի ճանապարհով տարվող բեռների քանակը, եւ վերջինս տնտեսական կորուստ է ունենում: Եվ եթե վաղը Ադրբեջանի քմահաճույքով փակվի այդ երկաթգիծը, ապա Հայաստանը ստիպված պետք է կրկին բանակցի Վրաստանի հետ՝ վերականգնելու ապրանքաշրջանառության հին ծավալը, որտեղ մենք կրկին ստպված կլինենք գնալ փոխզիջումների՝ արդեն Վրաստանի հետ:

Վստահ եմ, բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանը այնքան էլ հուսալի գործընկեր չի կարող լինել Հայաստանի համար: Հետեւաբար, հարց է ծագում, այդ ռիսկերը որքանով է հաշվարկում մեր իշխանությունը: Ես կասկածում եմ, որ խորապես եղել է ռեսկերի հաշվարկ, իսկ եթե հաշվարկվել է, ապա ժողովրդին լիարժեք չեն իրազեկում: Տպավորություն է, որ այս իշխանության համար ամենից կարեւորը լավ խոստումներ տալն է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում