«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մկրտչյանի «Սիրառատ» ֆիլմում նկարահանվել են ռուսական կինոյի տարբեր սերունդների աստղեր

Մշակութային

Հանրային լայն արձագանք գտած մի շարք ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ կրկին մեծ էկրան է վերադառնում նոր նախագծով, որի շուրջ արդեն նկատվում է մեծ հետաքրքրություն ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կինոշրջանակներում։ Մոսկվայում ընթացող «Սիրառատ» («Любвеобильный») դրամեդիայի նկարահանումներում, ռեժիսորը համախմբել է ռուսական կինոյի տարբեր սերունդների ճանաչված ու սիրված դերասանների: «Պերեւալ» եւ «Տետրիս Փրոդաքշն» ընկերությունների համատեղ արտադրությամբ ստեղծվող այս ֆիլմում Մկրտչյանը հանդես է գալիս ոչ միայն որպես բեմադրող ռեժիսոր, այլեւ սցենարի հեղինակ՝ իր ձեռագիրը հաղորդելով ողջ պատմությանը։

Ինչի մասին է ֆիլմը, ինչպես է ընտրվել դերասանական կազմը, եւ ինչու էր «Կյանք ու կռիվ» ֆիլմի շուրջ վերջին օրերին առաջացել աղմուկ. այս եւ այլ հարցերի պատասխանները «Իրավունք»-ը պարզել է ռեժիսորից՝ ստանալով բաց ու անկեղծ մեկնաբանություններ:

«ԴԱ ԱՆՓՈՓՈԽ ՍԿԶԲՈՒՆՔ Է, ՈՐԸ ԴԵՌ ՇԱՏ ՔԻՉ Է ԻՆՁ ԴԱՎԱՃԱՆԵԼ»

— Պարոն Մկրտչյան, կբացե՞ք փակագծեր, թե ինչի՞ մասին է «Սիրառատ» նոր դրամեդիան եւ ե՞րբ այն հայ հանդիսատեսը կարող է դիտել:

— Ֆիլմը մի մարդու մասին է, ով հասուն տարիքում՝ լինելով 70-նն անց, կյանքում ամեն ինչի հասած եւ բավականին հարուստ, մեկ օրվա մեջ հասկանում է, որ ամենից հոգնել է եւ ոչինչ իրեն այլեւս հաճույք չի պատճառում: Նույնիսկ բազմաթիվ սիրուհիները, բազամթիվ կանայք, որոնք մնացել էին նախկինում եւ ընտանիքները, որոնք ունեցել է, կրկին անհետաքրքիր էին դարձել նրա համար եւ, հետեւաբար, նա որոշում է հրաժարվել այդ ամենից, վաճառել իր ունեցվածքը ու սկսել բոլորովին նոր կյանք: Բավականին հետաքրքիր եւ լի իրադարձություններով ֆիլմ է, որը վստահաբար շատերին կհետաքրքրի: Հայ հանդիսատեսը «Սիրառատ» ֆիլմը կարող է դիտել 2026 թվականին:

— Ովքե՞ր են դերասանները եւ ի՞նչ սկզբունքով եք կատարել դերասանական կազմի ընտրությունը:

— Ֆիլմում նկարահանվել են ռուսական կինոյի, տարբեր սերունդների աստղեր՝ հրաշալի դերասանուհի Իրինա Ռոզանովան, Սերգեյ Շակուռովը, Րինատա Տիմերբայեւա, Սերգեյ Գազարով, Միխաիլ Պոլիցեյմակո եւ այլք:

Իսկ այն հարցին, թե ինչ սկզբունքով եմ կատարում իմ ընտրությունը, ասեմ, որ ոչինչ չի փոխվել: Ես զբաղվում եմ իմ մասնագիտությունով՝ կինոյով, եւ առաջնոդվում, թե որն է ավելի հարմար ու լավը տվյալ դերի համար: Ում եմ ճիշտ համարում եւ ավելի շատ հավատում այդ դերի մեջ: Դա անփոփոխ սկզբունք է, որը դեռ շատ քիչ է ինձ դավաճանել: Իհարկե, յուրաքանչյուր ֆիլմ ունի իր կանոնները, եւ եթե մի ֆիլմի պրոդյուսերը ես եմ եւ ոչ մեկի հետ չպետք է համաձայնեցնեմ իմ ընտրությունը, դա այլ է, սակայն տվյալ դեպքում քանի որ սա ռուսական շուկայի ֆիլմ է եւ ունի իր պրոդյուսերները, ու ես հանդիսանում եմ տվյալ ֆիլմի բեմադրող ռեժիսորն ու սցենարի հեղինակը, հետեւաբար, ես իմ ընտրությունը համաձայնեցնում եմ ֆիլմի պրոդյուսերների հետ:

ԻՆՉՈՒ ԷՐ «ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ»-Ն ԱՆՀԵՏԱՑԵԼ ԿԻՆՈԴԱՐԱՆԻՑ

— Oրեր առաջ գրառում էիք կատարել, որտեղ մասնավորապես նշել էիք, որ անհետացել է Ձեր կողմից նկարված «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որից հետո՝ օրեր անց այն կրկին հայտնվել է կինոդարանում: Այս ի՞նչ պատմություն էր:

— «Կյանք ու կռիվ» ֆիլմի հետ կապված պատմությունը բոլորի աչքի առաջ էր: Մի քանի օր շարունակ համացանցում, մասնավորապես՝ «Ֆեյսբուք» հարթակում, տարբեր մարդկանց կողմից գրվում էր, որ ֆիլմը անհետացել է կինոդարանից եւ տարբեր կայքերից: Ես չունեմ լիարժեք ինֆորմացիա, թե որ կայքերում է եղել «Կյանք ու կռիվ» ֆիլմը եւ որտեղից է հեռացվել, այդ պատճառով էր, որ ուշադրությանս կենտրոնում միայն կինոդարանն էր: Մարդիկ ինձ նշելով՝ հարցեր էին հղում, ես պետք է ինչ-որ կերպ արձագանքեի: Իմ գրառումից հետո, չգիտեմ՝ որքանով դա ուղիղ կապ ունեցավ, թե՝ ոչ, սակայն ֆիլմը կինոդարանում կրկին հայտնվեց: Այսինքն` այս պահին արդեն հարցը լուծված է եւ ցանկացողները կարող են դիտել այն:

— Հնարավոր համարո՞ւմ եք ֆիլմի ժամանակավոր հեռացումը անձնական վրեժխնդրություն՝ ելնելով այն հանգամանքից, որ Ձեր հայացքները խիստ տարբերվում են ներկայիս իշխանության վարած քաղաքականությունից:

— Չեմ կարծում, որ երկրի մասին իմ քաղաքական հայացքները շատ հուզում են ներկայի իշխանությանը, եւ նրանք կարեւորում են դա: Նաեւ չեմ կարծում, որ իմ անձնական հարցն է սա, քանի որ ես եմ այդ ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը: Ամբողջ հարցը նրանում է, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմը համապատասխանո՞ւմ է այն իդիալոգիային, որն այսօրվա իշխանությունը քարոզում է: Այստեղ է պետք փնտրել այս հարցի պատասխանը եւ հիշել ուղղակի ինչի մասին է այդ ֆիլմը՝ հաղթանակի, ուժեղ բանակի, հերոսների, երկիր սիրելու, Հայաստա՛ն սիրելու մասին:

«ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՆԵՄ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ»

— Ե՞րբ կհանձնվի հանդիսատեսի դատին Ձեր կողմից նկարահանված «Ոսկե դուբլ» ֆիլմը, որը պատմում է «Արարատ 73»-ի մասին:

— «Ոսկե դուբլ» ֆիլմը, որքանով որ ես տեղեկացված եմ, եկող տարի՝ 2026 թվականի հունվարին կամ փետրվարին կհանձնվի հանդիսատեսի դատին: Իմ կոնտրակտն այդ ֆիլմի պրոդյուսերների հետ, սահմանափակվում էր ֆիլմի նախապատրաստական փուլով եւ նկարահանումներով, որովհետեւ «Պոստ Փրոդաշքն»-ին ես չեմ մասնակցել եւ ինչպես դուք, այնպես է ես, դեռ չեմ տեսել վերջնական ֆիլմի մոնտաժը: Պիտի ասեմ, որ ինձ էլ շատ հետաքրքիր է եւ ես նույնպես սպասում եմ, թե երբ ֆիլմը դուրս կգա էկրաններ, որ տեսնեմ ինչ եմ նկարել:

— Առաջիկայում ինչպիսի՞ նոր ծրագրեր եւ նոր ֆիլմի գաղափարներ ունեք:

— Այս պահին ունեմ մեկ առաջարկ գեղարվետսկան ֆիլմի վերաբերյալ, որը նախատեսվում է սկսել եկող տարի: Առաջարկն արվել է ռուսական մի ընկերության կողմից եւ դեռեւս գտնվում ենք քննարկման փուլում ու փորձում ենք պայմանավորվել ֆիմի հետ կապված հարցերի շուրջ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան