«ՆՊԱՏԱԿ ԷԻ ԴՐԵԼ, ՈՐ ՊԻՏԻ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՂԹԵՄ ՈՒ ՀԱՂԹԵՑԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Միջազգային

Վերջերս Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտված Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե մեդալ։ Ալեքսանդրա Գրիգորյանը /58 կգ /և Տիգրան Կարապետյանը /71 կգ /հաղթեցին և ճանաչվեցին Եվրոպայի առաջնության լավագույն ծանրորդներ։ Երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի երիտասարդական ընտրանին 4-րդն է, իսկ մինչև 23 տարեկանների թիմը 2-րդը։ Երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է։

Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է ոսկե մեդալակիր ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ։ - Շնորհավորում ենք, Աշոտ, Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։ Սա քո նորամուտն էր այս տարիքային խմբում, և միանգամից հաղթանակ տոնեցիր։

- Շատ շնորհակալ եմ։Հանդես եկա գերծանր քաշային կարգում։ Պոկում վարժությունում 168 կգ արդյունքով դարձա բրոնզե մեդալակիր։ Հրում վարժությունում /216 կգ /ես առաջինն էի։ Երկամարտի 384 կգ արդյունքով դարձա Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր։ Առաջին անգամ էի մասնակցում այս տարիքային խմբում և կարողացա հաղթել, ինչի համար անչափ ուրախ եմ։ Շատ անբացատրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո, կարծես շոկի մեջ լինեի, երբ իմ պատվին հնչեց մեր երկրի հիմնը և ծածանվեց եռագույն դրոշը։ Կարևորը ստացվեց հաղթել, նպատակ էի դրել, որ պիտի անպայման հաղթեմ ու հաղթեցի։ Այս հաղթանակս նվիրում եմ իմ հայ ժողովրդին, մեր բոլոր զինվորներին մաղթելով անփորձանք ծառայություն։

- Աշոտ, մինչ այս հաղթանակը ինչ նվաճումներ ունես։

- Պատանիների Եվրոպայի չեմպիոն եմ, Հայաստանի երիտասարդների փոխչեմպիոն, մեծահասակների Հայաստանի բրոնզե մեդալակիր, Աշխարհի Մ20 տարեկանների բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ20 տարեկանների փոխչեմպիոն։

- Հետաքրքիր է, թե ինչ ես մտածում այն պահին, երբ մոտենում ես ծանրաձողին։

- Աշխատում եմ չլարվել, միայն հաղթանակի մասին եմ մտածում։ Մտածում եմ, որ բոլոր 6 մոտեցումներն էլ կարողանամ հաջող կատարել։

- Ում ես համարում որպես լեգենդար, անվանի մարզիկներ, որոնց պետք է հասնել։

- Մեր օրերի լեգենդար ծանրորդներ եմ համարում Վարազդատ Լալայանին, Գոռ Մինասյանին, մեզ համար իսկապես մեծ պատիվ է նրանց հետ պարապել նույն մարզադահլիճում։ Իսկ անցյալ տարիներից, ավագ սերնդից Յուրի Վարդանյան, Վարդան Միլիտոսյան։

- Շնորհակալություն, Աշոտ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում