Մի քանի րոպեով խափանվել էր 14/13 և 14/8 ընտրատեղամասերի էլեկտրամատակարարումը․ արդեն վերականգնվել է․ ԿԸՀ
ՆերքաղաքականՄի քանի րոպեով խափանվել է 14/13 և 14/8 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը։ Այժմ երկու տեղամասում էլ այն վերականգնվել է, հայտնում են ԿԸՀ-ից։
Նշվում է, որ էլեկտրամատակարարման խափանման պահին տեղամասերում ներկա են գտնվել ԶԼՄ և դիտորդ գործընկերներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանն ահազանգել էր, որ 14/08 եւ14/13 տեղամասային կենտրոններում լույսերն անջատվել էին։

