Ռուսները խորը ճեղքման արդյունքում դուրս եկան Զապորոժեում ուկրաինական գլխավոր հանգույց` Օրեխովո
ՄիջազգայինՌուսական բանակը խորը ճեղքում է իրականացրել Զապորոժեի ճակատի կենտրոնական հատվածում` գրավելով Մալա Տոկմաչկան: Լուրը հաստատել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Բացատրենք, թե սա ինչ է նշանակում: Մալա Տոկմաչկան այն բնակավայրն է, որը պաշտպանում էր Զապորոժեի ճակատում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցը` Օրեխովոն: Այն է` գրավելով Մալա Տոկմաչկան, ռուսական ուժերը դուրս են եկել Օրեխովոյի անմիջական մատույցներ, գործնականում` քաղաքի հարավային սահմանագիծ:
Սա էլ ամբողջը չէ: Ռուսներն այս օրերին նկատելի առաջխաղացում ունեն նաեւ ճակատի արեւմտյան թեւում: Ստեպնոգորսկ բնակավայրը, որը պաշտպանում էր ճակատի ամենաարեւմտյան հատվածը, գրեթե ռուսական վերահսկողության տակ է: Ստեպնոգորսկի հարեւանությամբ եւս այսօր ճեղքվել է ուկրաինական պաշտպանությունը: Սա դեռ նախնական փուլն է, սակայն սպասելիքներն այն է, որ հարվածը կզարգանա դեպի Օխեխովոյի արեւմտյան թեւ:
Գումարենք նաեւ ռուսական հարձակումը Զապորո-եի արեւելքում` Գուլյայպոլեի հատվածում, եւ հասկանալի է դառնում, որ ուկրաինական ուժերի վիճակն անգամ ճգնաժամ տերմինով չի գնահատվում:
Իրականում ամեն բան պարզ է. Զելենսկին ներքին սկանդալների ֆոնին, նորից այս հատվածից ուժեր է տեղափոխել «Պոկրովսկի կաթսայի» հատված` ձգտելով ամեն գնով հասնել ինչ-որ արդյունքի: Արդյունքում, ճեղքում ստացավ ուկրաինական պաշտպանության ամենակարեւոր հատվածներից մեկում` Օրեխովոյում, որի ռազմավարական նշանակությունը գրեթե չի զիջում Պոկրովսկին:

