«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երեք միլիոն վարչապետներին դարձրեցին անասնակերներ. Գայանե Ներսիսյան

Մշակութային

Հանրային լայն արձագանք գտած մի շարք արդիական հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

— Տիկին Ներսիսյան, ի՞նչ կասեք շարունակվող քաղաքական ձերբակալությունների եւ դրանց շուրջ առկա լարվածության մասին:

— Այս ամենը զազրալի է: Գնալով էլ ավելի է սաստկանում իշխանության գործողությունները: Արդեն խմբերով են ձերբակալում՝ հակառակ կարծիք ունեցող մարդկանց: Ի դեպ, ես ներկա էի օրերս կայացած Բագրատ սրբազանի եւ 17 արդարների դատավարությանը: Այնքան դաժան էր այդ ամենը: Փառք Աստծո, մի 2-3՝ իրենց ասելով «ահաբեկիչների», կալանքը փոխեցին եւ տվեցին տնային կալանք, քանի որ նրանք առողջության հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունեին: Սակայն, ցավալիորեն մյուսներին, քանի որ ոտքի վրա են, դեռ պահում են կալանքի տակ:

— Ի դեպ, Ձեր նշած դատական նիստին Բագրատ սրբազանը հայտարարեց, թե բացարձակ չի խնդրում իր կալանքի ձեւը փոխել, քանի որ ինքը պայքարի մեջ է Հայաստանի Հանրապետության եւ կորսված Արցախի համար ու մնալու է այդ պայքարի մեջ՝ լինի դա բանտում, թե գերեզմանում: «Դուք ինչքան ուզում եք՝ այդ կալանքը երկարացրեք», - դիմելով դատավորին՝ ընդգծեց սրբազանը…

— Պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ Բագրատ սրբազանի ելույթից, կարծում եմ, որ դատավորը նստած տեղը, ինքն իրեն սարսափելի վատ էր զգում, որովհետեւ հասկանում էր, որ շատ անարդար որոշում կայացրեց սրբազանի եւ այնտեղ գտնվող անձանց նկատմամբ եւս: Բագրատ սրբազանն այդքանից հետո՝ ասաց. «Ես ձեզանից չեմ նեղանում, որովհետեւ հասկանում եմ, որ դուք հրաման եք կատարում»: Շատ ծանր էր դա լսելը: Պիտի ասեմ, որ բացառիկ մտահորիզոն ունի սրբազանը եւ իր խոսքը շատ հետաքրքիր, սահուն հայերենով էր ներկայացնում:

— Իսկ զուգահեռ իրականության մեջ իշխանությունը հանրությանը փորձեց ներկայացնել աննախադեպ մի նորություն, թե Ադրբեջանով Հայաստան է ներմուծվել ցորեն, միայն թե հետո պարզվեց, որ խոսքն անասնակերի մասին է:

— Անդրադառնալով ցորենի պատմությանը՝ ասեմ հետեւյալը. 2018 թվականին «ընտրված» 3 միլիոն վարչապետներին, խաղաղության անվան տակ, արդեն իսկ այօր արժանացրեցին անասնակերի, որն, այո՛, եկել է Ադրբեջանով: Դա սարսափելի, անորակ՝ 4-րդ կարգի ցորեն է եւ բոլորովին չի բացառվում, որ դրա մեջ կարող է լինել վտանգավոր հավելվածներ:

Մենք տեսնում ենք, թե ինչպես են այսօրվա աշխարհում ստեղծում բիոլոգիական զենքեր, որոնք կարող են մարդկանց կյանքի վրա ազդել: Հետեւաբար, ես ունեմ նման մտավախություն՝ այդ անհասկանալի ցորենի վերաբերյալ, որ այդպես բերեցին ալյուրի անվան տակ: Բացի այն, որ մեր ժողովրդին արժանացրեցին անասնակերի, սա նաեւ մեծ վտանգ կարող է իրենից ներկայացնել՝ մեր հայրենակիցների առողջության վրա:

— Դուք նախորդ շաբաթ մասնակցում էիք Երեւանում տեղի ունեցած «Եվրասիական ինտեգրացիա եւ ՀՀ-ի տնտեսական զարգացման հեռանկարները» միջազգային կլոր սեղանին, որը կազմակերպել էր  «Տարածքային գիտակրթական կենտրոնների միավորում» ՀԿ-ն՝ ՌԴ հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակցությամբ: Ի՞նչ տպավորություններ ունեք երկօրյա քննարկումներից:

— Բարձր մակարդակով այն անցավ: Կլոր սեղանին մասնակցում էին ԵԱՏՄ բոլոր երկրներից, ինչպես նաեւ Վրաստանից եւ Մոլդովայից ժամանած հայտնի փորձագետներ ու գիտնականներ, ովքեր խոսում են Եվրասիական ինտեգրման օգտին, ինչը մեզ օդի եւ ջրի նման անհրաժեշտ է: Պետք է ասեմ նաեւ, որ այդ քննարկումների ընթացքում լսեցինք ցավալի իրավիճակների մասին եւս, որոնց մասին բարձրաձայնեցին մեր հյուրերը: Այսօր մեր երկրի գլխին կախված է մի ահավոր ծանր վտանգ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան