«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները՝ 14։00-ի դրությամբ
Ներքաղաքական«Թաթոյան» հիմնադրամը 14։00-ի դրությամբ հետևյալ խախտումներն է արձանագրել։
✅14/47 Վստահված անձանցից մեկը պարբերաբար լքում է տեղամասը եւ վերադառնում տեղամաս առանց վկայականի եւ գրանցվելու,
✅14/15 Ուղղորդման երկու դեպք,
✅14/15 Մեկ քվեախցիկում երկու անձի կողմից ընտրության իրականացում,
✅14/20 Քվեարկության ուղղորդում/բաց քվեարկություն,
✅14/45 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է,
✅14/9 Մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։
Հիմնադրամից միաժամանակ արձանագրում են, որ մի շարք դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները տեղում արձանագրում ու կանխում են խախտումները։

