Խնդիր է դրված եղել փակել Antifake-ն ու խափանել լրատվամիջոցի, «Իմնեմնիմի»-ի գործունեությունը
ՆերքաղաքականԽնդիր է դրված եղել փակել Antifake-ն ու խափանել լրատվամիջոցի, «Իմնեմնիմի»-ի գործունեությունը։ Սկզբունքորեն չի լուծվել հարցը, քանի որ փոդքասթը շարունակում է գործել։ Ինչպես առաջին հետապնդման դեպքում, այս անգամ ևս կգտնվեն Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին փոխարինողներ,«Իմնեմնիմի»-ի եթերում նշել են փաստաբաններ Արսեն Բաբայանը և Ռուբեն Մելիքյանը։
Կարևոր հարց է՝ եթե յություբի քաղաքականության շրջանակներում տղաների այս կամ այն ասածը պատժվում օրինակ ալիքի արգելափակմամբ և յութուբն էլ ՀՀ-ում արգելված չէ, ապա այդ մարդկանց ինչո՞ւ են կալանավորում։
«Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում փաստաբաններ Արսեն Բաբայանը և Ռուբեն Մելիքյանը հիշեցրեն են՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հանդեպ հետապնդումը դատապարտել են մի լրագրողական կազմակերպություններ, հանրային-քաղաքական գործիչներ, Ժուռնալիստների միությունը, ՀՀԿ-ն, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն-ը կարևոր մասնագիտական վերլուծություն է կատարել՝ փորձագիտական մակարդակով, հստակ գնահատականներով։
Ռուբեն Մելիքյանը հիշեցրել է՝ չմոռանանք, որ այս հետապնդումն ուղիղ կապված է Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի հետ։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

