ԵՎՐՈՊԱՆ ԵՎՍ ՈՐՈՇԵՑ ԶՈՀԱԲԵՐԵ՞Լ ԶԵԼԵՆՍԿՈՒՆ

Միջազգային

Ուկ­րաի­նա­յում այս օ­րե­րին ծա­վալ­վող եւ խո­րա­ցող կո­ռուպ­ցիոն գերս­կան­դա­լը, ի­հար­կե, չես հա­մա­րի միայն այդ պե­տութ­յան ներ­քին խնդի­րը: Ա­սենք, դա ի սկզբա­նե էր ակն­հայտ, հաշ­վի առ­նե­լով այն խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ սկան­դա­լի հիմ­քե­րում կանգ­նած է ա­մե­րիկ­յան ՀԴԲ-ն, որն ար­դեն իսկ հե­ռուն տա­նող են­թադ­րութ­յու­ննե­րի տե­ղիք է տա­լիս:

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՎԻՃԱԿԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԽԱՌՆ Է

­Խոս­քը հե­տեւ­յա­լի մա­սին է: Վ­լա­դի­միր Զե­լենս­կու հին ըն­կե­րո­ջը եւ նրա հիմ­նա­կան «դրա­մա­պա­նա­կի» հա­մա­րում ու­նե­ցող Թի­մուր Մին­դի­չին մե­ղադ­րում են ան­նա­խա­դեպ մասշ­տա­բի կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րի մեջ, ընդ ո­րում` խոս­քը դրսից Ուկ­րաի­նա­յին հատ­կաց­ված փո­ղե­րի մա­սին է: Թե­ման դեռ շո­շափում է է­ներ­գե­տի­կան, բայց այն, որ երկ­րի նախ­կին պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար, ներ­կա­յումս Անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար, Ս­տամ­բու­լում Ռու­սաս­տա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յան ղե­կա­վար Ու­մե­րովն ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ, Մին­դի­չի օ­րի­նա­կով «թռավ» երկ­րից, հու­շեց, որ է­ներ­գե­տի­կա­յից այդ թե­ման անց­նե­լու է ռազ­մա­կան ո­լորտ: Վեր­ջա­պես, Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի մտե­րիմ ան­ձի անձ­նա­կան պա­հո­ցում հայտ­նա­բե­րե­ցին դո­լա­րա­յին հսկա զանգ­ված՝ փա­թե­թա­վոր­ված եւ կո­դա­վոր­ված այն տես­քով, ո­րով ա­մե­րիկ­յան Դաշ­նա­յին պա­հուս­տա­յին հա­մա­կար­գից գու­մար փո­խանց­վում է ստա­ցող կող­մին՝ բա­ցա­ռա­պես դրա հա­մար թույլտ­վութ­յուն ու­նե­ցող տե­ղա­կան բան­կե­րի մի­ջո­ցով: Իսկ դա, բա­ցի այն ա­պա­ցու­ցո­ղա­կան նշա­նա­կութ­յու­նից, որ ԱՄՆ-ից Ուկ­րաի­նա­յի հա­մար ե­կած փո­ղերն ուղ­ղա­կիո­րեն թա­լա­նել են, նաեւ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ՀԴԲ-ին՝ պաշ­տո­նա­պես ներգ­րավ­վել այս գոր­ծըն­թա­ցի մեջ:

­Զե­լենս­կին այս ու այն կողմ է նետ­վում՝ «ջրից չոր դուրս գա­լու» հա­մար, ար­դեն ինչ-որ նա­խա­րար­նե­րի է հրա­ժա­րա­կան պար­տադ­րել: Բայց ար­դեն ուկ­րաի­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի մա­կար­դա­կով են խո­սում, որ Ուկ­րաի­նա­յում «իշ­խա­նութ­յու­նը կա­րող է փլուզ­վել», ինչ­պես, օ­րի­նակ, ար­տա­հայտ­վեց Ռա­դա­յի պատ­գա­մա­վոր Գոն­չա­րեն­կոն: Ու նա ճիշտ է, հաշ­վի առ­նե­լով, որ այս սկան­դա­լի ֆո­նին Զելենսկու վար­կա­նի­շը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն մո­տե­նում է զրո­յա­կան մա­կար­դա­կին: Նաեւ այս ա­մե­նին պետք է գու­մա­րել ռազ­մա­ճա­կատ­նե­րում ուկ­րաի­նա­կան բա­նա­կի մասշ­տա­բա­յին ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րը՝ հա­մեմ­ված հսկա­յա­կան կո­րուստ­նե­րով, դա­սալ­քութ­յան նոր «ռե­կորդ­նե­րով», ին­չը միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է դարձ­րել, որ ամ­բող­ջա­կան ճա­կատ­ներ են ար­դեն փլուզ­վում: Ընդ ո­րում, այդ մա­սին խո­սում են նա­եւ ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը:

Այ­սինքն,ստեղծ­վել է մի ի­րա­վի­ճակ, երբ ոչ միայն հան­րութ­յու­նը կա­րող է վեր­ջա­պես դուրս գալ Զե­լենս­կու դեմ, այլ որ շատ ա­վե­լի վտան­գա­վոր է նրա հա­մար, նաեւ` բա­նա­կը: Մինչ­դեռ բա­նակ աս­վածն էլ մո­նո­տար գոր­ծոն չէ. այն բաղ­կա­ցած է ինչ­պես ծայ­րա­հեղ ազ­գայ­նա­մո­լա­կան՝ նեո­նա­ցիս­տա­կան թե­ւից, այն­պես էլ ըն­դա­մե­նը սե­փա­կան երկ­րի մա­սին մտա­ծող զին­վո­րա­կա­նութ­յու­նից, եւ չի բա­ցառ­վում, որ Զե­լենս­կու դեմ դուրս գա­լու դեպ­քում, այս ու­ժե­րը կա­րող են նա­եւ ի­րար մեջ բա­խում­նե­րից չխու­սա­փել: Իսկ թե այդ դեպ­քում ինչ կա­րող է տե­ղի ու­նե­նալ ռազ­մա­ճա­կատ­նե­րում, ռուս­նե­րը ուր կհաս­նեն, դա էլ հա­ջորդ գերխն­դիրն է:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես այս ի­րա­վի­ճա­կում էլ եւս մեկ «տա­րօ­րի­նակ» դրվագ սկսեց ցայ­տուն դառ­նալ: Ե­թե ի սկզբա­նե կար այն տպա­վո­րութ­յու­նը, թե ներ­քին կո­ռուպ­ցիոն սկան­դա­լը պայ­թեց­նելով, Թ­րամ­փը փոր­ձում է Զե­լենս­կուն պար­տադ­րել՝ ստո­րագ­րել այն խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը, ո­րը նրա ա­ռաջ դրված է, եւ ո­րը հա­մա­ռո­րեն թույլ չեն տա­լիս ստո­րագ­րել եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը՝ Բ­րի­տա­նիա­յի գլխա­վո­րութ­յամբ, ա­պա հի­մա սկսել են ո­րոշ հստակ գոր­ծոն­ներ նկատ­վել, ո­րոնք մի տե­սակ հա­մա­հունչ չեն այդ վար­կա­ծին: Այն է՝ Զե­լենս­կուն սկսել են բա­ռա­ցիո­րեն տրո­րել նաեւ գլո­բա­լիս­տա­կան ա­ռաջ­նա­տար լրատ­վա­մի­ջոց­նե­րը, ա­սենք նաեւ գլո­բա­լիս­տա­կան հա­մա­կար­գի մաս կազ­մող կա­ռույց­ներն ու գոր­ծիչ­նե­րը:

«ԵՎ ԴՈՒ, ԲՐՈՒՏՈՍ»

­Մինչ գլո­բա­լիստ­նե­րին հաս­նե­լը` նկա­տենք, որ են­թադ­րութ­յուն­նե­րը, թե ա­մե­րի­կա­ցի­ներն ու ռուս­նե­րը ու­նեն ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, ո­րի դր­վագ­նե­րից մեկն էլ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յունն է, կար Ալ­յաս­կա­յում Թ­րամ­փի եւ Պու­տի­նի հան­դի­պու­մից ի վեր: Եվ ե­րե­ւի պա­տա­հա­կան չէր, որ ներ­կա զար­գա­ցում­նե­րի ֆո­նին, ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ վար­չութ­յան պետ Ա­լեք­սեյ Պո­լիշ­չու­կը ո­րոշ փա­կագ­ծեր բա­ցեց՝ հայ­տա­րա­րե­լով, որ ԱՄՆ գա­գաթ­ա­ժո­ղո­վում Մոսկ­վա­յի  եւ Վա­շինգ­տո­նի միջեւ ձեռքբեր­ված հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րը կաս­կա­ծի տակ չեն դրել Ղ­րի­մի, Դոն­բա­սի  եւ Նո­վո­ռո­սիա­յի պատ­կա­նե­լութ­յու­նը Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան կող­մից: Ա­վե­լին, ան­գամ գա­գաթ­ա­ժո­ղո­վի արդ­յունք­նե­րը չեն անդ­րա­դար­ձել «Ղ­րի­մի, Դոն­բա­սի եւ Նո­վո­ռո­սիա­յի պատ­կա­նե­լութ­յան հար­ցին»:

Այն է, Վա­շինգ­տո­նին ա­ռանձ­նա­պես չի էլ հե­տաքրք­րում, թե ռուս-ուկ­րաի­նա­կան ա­պա­գա սահ­մա­նը կանց­նի, ա­սենք, մի 100 կմ­ ա՞յս, թե՝ այն կողմ, այլ հիմ­նա­կան նպա­տակն է, որ Մոսկ­վա­յի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ լի­նեն: Եվ, հաշ­վի առ­նե­լով, որ Զե­լենս­կին, մեծ հաշ­վով, տոր­պե­դա­հա­րեց այն սխե­ման, ո­րի հետ Մոսկ­վան սկզբուն­քո­րեն հա­մա­ձայն էր, եւ Թ­րամ­փին մնում էր միայն ուկ­րաի­նա­կան կող­մին այդ դաշտ բե­րել, ա­պա այն, որ դրան պետք է հա­ջոր­դեր Կիե­ւի հան­դեպ նման ճնշում­նե­րը, էն գլխց­ էր սպա­սե­լի: Ընդ ո­րում, ե­թե ան­գամ Զե­լենս­կին մի կերպ կա­րո­ղա­նա դի­մա­նալ այս կո­ռուպ­ցիոն սկան­դա­լին, ա­պա են­թադ­րե­լի է, որ Վա­շինգ­տո­նը կա­րող է գնալ նաեւ ա­մե­նա­ծանր հար­վա­ծին՝ պար­զա­պես չճա­նա­չել Զե­լենս­կու լե­գի­տի­մութ­յու­նը, ո­րի բո­լոր հիմ­քե­րը կան:

Այս­տեղ սա չէ անս­պա­սե­լին, այլ այն, որ գլո­բա­լիստ­նե­րը, ո­րոնք Զե­լենս­կուն հա­մա­ռո­րեն պա­հե­ցին Թ­րամ­փին մեր­ժե­լու կուր­սի մեջ, հի­մա ի­րենք են թի­կուն­քից սկսել հար­վա­ծել, թե տե­սեք՝ Զե­լենս­կին գո­ղա­ցել է փո­ղե­րը: Մի բան, ո­րն ի սկզբա­նե բո­լո­րը գի­տեին: Օ­րի­նակ՝ ռոտ­շիլ­դա­կան Bloomberg-ը հա­սավ մին­չեւ այն մտքին, թե. «Ուկ­րաի­նա­յին չպետք է օգ­նել. ցան­կա­ցած գու­մար կգո­ղա­նան»: Կամ,՝ ուկ­րաի­նա­ցի ժո­ղո­վուր­դը չի վստա­հում իր կա­ռա­վա­րութ­յա­նը՝        դա «պայ­թու­ցիկ, քաո­սա­յին եւ­ ա­նարդ­յու­նա­վետ հա­մա­կարգ» է: Ու սա այս օ­րե­րին գլո­բա­լիս­տա­կան ցան­ցի կող­մից Զե­լենս­կուն ուղղ­ված բա­զում նման եւ ան­գամ ա­վե­լի թունդ հար­ված­նե­րից ըն­դա­մե­նը օ­րի­նակ է: Այս­տեղ, ի­հար­կե, ցնցողն այն չէ, որ Զե­լենս­կուն եւ նրա շրջա­պա­տին հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բի հան­ցա­գործ­ներ են հա­մա­րում. դա միայն ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը մինչ այս «չէին տես­նում»` Զե­լենս­կուց դե­մոկ­րա­տիա­յի հիմ­նաս­յուն, Եվ­րո­պա­յի պաշտ­պան կեր­տե­լով: Ցն­ցողն այն է, որ հի­մա են տես­նում: Իսկ դա, ի­հար­կե, մեկ բան է նշա­նա­կում՝ քա­ղա­քա­կան կուրս է փոխ­վել:

Ի­հար­կե, կա­րե­լի է ա­մե­նա­պարզ վար­կածն ա­ռա­ջադ­րել, թե ին­չո՞ւ են լի­բե­րալ­նե­րը միա­ցել Թ­րամ­փից ե­կող ճնշմա­նը: Այն է՝ հաս­կա­նում են, որ Զե­լենս­կուն հա­զիվ թե կա­րո­ղա­նան պա­հել ի­րենց դաշ­տում, քա­նի որ նա ստիպ­ված է լի­նե­լու կա­տա­րել Թ­րամ­փի պա­հան­ջը: Ուս­տիեւ, ե­կել է նրան զո­հա­բե­րե­լու ժա­մա­նա­կը: Ա­ռաջ կմղեն մեկ ու­րի­շին, ա­սենք՝ Զա­լուժ­նիին, ին­չը կա­րող է հնա­րա­վո­րութ­յուն տալ դեռ մի ո­րոշ ժա­մա­նակ պա­տե­րազ­մը շա­րու­նա­կել: Սա հնա­րա­վոր տար­բե­րակ է, միայն թե մեկ նյո­ւանս ո­րո­շա­կիո­րեն այլ դաշտ է տե­ղա­փո­խում այս ողջ պատ­մութ­յու­նը:

ԻՆՉ-ՈՐ ԲԱ՞Ն Է ՓՈԽՎԵԼ

­Նախ, ի­հար­կե, մեծ հար­ցա­կա­նի տակ է, թե գլո­բա­լիստ­նե­րը կհասց­նե՞ն Զե­լենս­կուն այլ ան­ձով փո­խա­րի­նել: Հի­շեց­նենք, ռուս­նե­րը հար­ձակ­վում են, եւ նե­րուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մը կբազ­մա­պատ­կի այդ հար­ձակ­ման թա­փը: Ու մինչ Զե­լենս­կուն կհա­նեն, Զա­լուժ­նիին կբե­րեն, մեծ հարց է, թե Ուկ­րաի­նա­յից եւ ուկ­րաի­նա­կան բա­նա­կից ինչ կմնա, ռուս­նե­րը չե՞ն հասց­նի դիր­քա­վոր­վել, ա­սենք, Դ­նեպր գե­տի ողջ եր­կայն­քով մեկ, հա­րա­վում էլ հաս­նել Օ­դե­սա­յին, ան­գամ՝ Մերձդ­նեստ­րին: Ո­րը, ի դեպ, ռու­սա­կան կող­մի հա­մար լա­վա­գույն սահ­մա­նա­յին կոն­ֆի­գու­րա­ցիան կա­րող է լի­նել:

­Բա­ցի այդ, հայտ­նի դար­ձավ, որ այս օ­րե­րին բրի­տա­նա­ցի­ներն են կա­պի մեջ մտել Մոսկ­վա­յի հետ, ին­չը եւս մի տե­սակ հա­մա­հունչ չէ Զե­լենս­կու փո­խա­րեն այլ ան­ձի բե­րե­լու եւ պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու սխե­մա­յի հետ: Ի­հար­կե, կա­րող է նաեւ բրի­տա­նա­ցի­նե­րը մտա­ծում են, թե Մոսկ­վա­յին հույ­սեր կներշն­չեն, հար­ձա­կու­մը կթու­լաց­նեն, մին­չեւ նե­րուկ­րաի­նա­կան այդ օ­պե­րա­ցիան կա­վարտ­վի: Բայց սա միա­միտ տար­բե­րակ կլի­ներ:

Ա­մեն դեպ­քում, ինչ­պես պնդում է Financial Times-ը, Բ­րի­տա­նիա­յի վար­չա­պե­տի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հար­ցե­րով խորհր­դա­կան Ջո­նա­թան Փաո­ւե­լը զան­գա­հա­րել է Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կո­վին՝ փո­խան­ցե­լու Լոն­դո­նի եւ ԵՄ երկր­նե­րի դիր­քո­րո­շու­մը՝ մի փոքր «բամ­բա­սե­լով» Թ­րամ­փից: Ու այն, որ նման զրույց ի­րոք ե­ղել է, հաս­տա­տում է նաեւ Պես­կո­վը: Զ­րույ­ցը, թեեւ չի հա­ջող­վել, բայց «Financial Times»-ն­ այդ փաս­տի հիմ­քում մի ամ­բողջ վար­կած է դնում: Ըստ այդմ, որ այս պատ­մութ­յան հիմ­նա­կան հար­ցը ոչ թե բուն այդ զանգն է, այլ այն եւս մեկ ան­գամ ի ցույց է դնում Արեւմուտ­քի ներ­քին ճգնա­ժա­մը, ո­րը դա­դա­րել է լի­նել միաս­նա­կան քա­ղա­քա­կան միա­վոր: «Ըստ էութ­յան, «Financial Times»-ը փաս­տաթղ­թա­վո­րում է հազ­վագ­յուտ դեպք՝ Արեւմտ­յան դա­շին­քի ներ­սում «մեղմ ապս­տամ­բութ­յան» դրսեւո­րում»,- մեկ­նա­բա­նում է ռու­սա­կան աղբ­յու­րը, եւ դա իր տրա­մա­բա­նութ­յունն ու­նի: Փաստն այն է, որ Թ­րա­մփը Եվ­րո­պա­յի հա­մար դար­ձել է ա­մե­նա­քի­չը ոչ կան­խա­տե­սե­լի լի­դեր, ո­րի կուրսն ուղղ­ված է բա­ցա­ռա­պես ա­մե­րիկ­յան շա­հե­րին, ան­կախ նրա­նից, թե դա ինչ կա­րող է նստել իր դաշ­նա­կից­նե­րի վրա: Դ­րա ցայ­տուն օ­րի­նակն էլ ուկ­րաի­նա­կան թե­ման է, որ­տեղ Թ­րամփն ակն­հայ­տո­րեն գնում է «ա­վար­տել պա­տե­րազ­մը» եւ «հա­մա­ձայ­նութ­յան գալ Պու­տի­նի հետ» սխե­մա­յով, որն այդ­պես էլ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րին չհա­ջող­վեց ձա­խո­ղել: Եվ այն, որ պա­տե­րազ­մից հե­տո նաեւ Եվ­րո­պա­յի հե­տա­գա ճա­կա­տա­գիրն է մնում Թ­րամփ-­Պու­տին երկ­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշ­տում, դա եւս ար­դեն սկսել է ուր­վագծ­վել: Այս պայ­ման­նե­րում Լոն­դոնն ու Բր­յու­սե­լը տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ փոր­ձեին ի­րենց հեր­թին միա­կող­մա­նիո­րեն կա­ռու­ցել ի­րենց սե­փա­կան կա­պե­րը Մոսկ­վա­յի հետ՝ սե­փա­կան շա­հե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար: Թե­րեւս նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ Ռու­սաս­տա­նի հետ ան­վերջ առ­ճա­կա­տու­մը չի լու­ծում մայր­ցա­մա­քի որ­եւէ ռազ­մա­վա­րա­կան խնդիր:

­Բայց այն, որ բրի­տա­նա­ցի­նե­րի այս փոր­ձը Մոսկ­վան մեր­ժեց, քա­նի որ Մոսկ­վան ներ­կա­յումս ակն­հայ­տո­րեն շա­հագրգռ­ված չէ քա­ղա­քա­կան ե­րաշ­խիք­նե­րով չու­ղեկց­վող բա­նակ­ցութ­յուն­նե­րի մո­դե­լա­վոր­մամբ, սպա­սե­լի էր: Այս դեպ­քում կմնա Մոսկ­վա­յին կոնկ­րետ ե­րաշ­խիք­ներ տալ, ո­րի տար­բե­րակ­նե­րից մեկն էլ Զե­լենս­կուն հե­ռաց­նելն է: Ընդ ո­րում, դա պետք չէ նաեւ թու­լութ­յան նշան հա­մա­րել. պար­զա­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­ներն են փոխ­վել, եւ Ռու­սաս­տա­նի հետ երկ­խո­սութ­յու­նը, ան­կախ նրա­նից՝ դուր է գա­լիս ինչ-որ մե­կին, թե՝ ոչ, դառ­նում է անհ­րա­ժեշտ:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում