Հարավային ուղղությամբ ռուսները հաղթահարել են ուկրաինական հիմնական պաշտպանական համակարգերը. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական փորձագիտական աղբյուրը ներկայացրել է հարավային ուղղությամբ ուկրաինական հիմնական պաշտպանական համակարգերը` իր հերթին մատնանշելով, որ ռուսական ուժերը գործնականում բոլոր ուղղություններում դուրս են գալիս օպերատիվ տիրույթ:
Հարավում` Գուլյայպոլեի հատվածում ռուսական ուժերի դիմաց, ինչպես տեղեկացնելու առիթ ունեցել ենք, մնացել է ուկրաինական պաշտպանության վերջին գիծը (Տես նաեւ https://iravunk.com/?p=327786&l=am): Բայց ահա, գրավելով Պոկրովսկոեի հարավում` դեպի Գուլյայպոլե տանող ճանապարհին գտնվող Դանիլովկա գյուղին՝ ռուսական ուժերը, փաստացի, անվել են գեպի Օրեխովո ձգվող վերջին պաշտպանական բնագիծը, եւ հիմա հնարավորություն ունեն դրա թիկունքով աքցանաավորելլ այդ ողջ համակարգը` այն դարձնելով գործնականում անօգուտ:
«Փաստորեն, Ուկրաինայի զինված ուժերը այս ուղղությամբ գտնվում են փլուզման եզրին, քանի որ պաշտպանության խոշոր և լավ ամրացված գծերը շուտով կանհետանան, և ռուսները կստանան մեծ օպերատիվ տարածք մինչև Զապորոժիե և Դնեպր գետը»,- գրում է աղբյուրը։
Հաղորդում եղավ, որ ռուսական ուժերը գրավել են նաեւ Դանիլովկայից արեւելք ընկած` Դնեպրոպետրովսկի մարզի Նովոպավլովկան։ Այն է, այս հատվածում եւս ռուսական ւոժերն անցել են ուկրաինական հին պաշտպանական համակարգից այն կողմ` դուրս գալով օպերատիվ տիրույթ:
«Զելենսկին շտապ որոշեց պահեստազոր տեղափոխել այս ուղղությամբ, բայց դրանք բավարար թվով չեն։ Նրանք արդեն այրվել են Պոկրովսկի խառնարանում»,- բացատրում է աղբյուրը։

