Ինչպե՞ս կարող է քահանան օրհնել այն քաղաքական ուժի հանրահավաքը, որը արշավը է սկսել եկեղեցականների դեմ
ՆերքաղաքականԼրագրող ԼԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրել է.
«Եկեղեցականների դեմ սկսված արշավի ֆոնին Արգիշտի Մեխակյանի ամփոփիչ հավաքին բեմ բարձրացավ Արմավիրի թեմի քահանա Տեր Մկրտիչը և օրհնեց միջոցառումը։
Մայր Աթոռից մեկնաբանություն խնդրեցինք․ հրաժարվեցին արձագանքել։ Արմավիրի թեմի առաջնորդին զանգահարեցինք՝ չպատասխանեց։
— Ինչպե՞ս կարող է քահանան օրհնել այն քաղաքական ուժի հանրահավաքը, որը արշավը է սկսել եկեղեցականների դեմ։
— Ո՞վ է նրան ուղարկել այդտեղ։
— Ու՞մ հրահանգով է նա բեմ բարձրացել։
— Կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը կաթողիկոսի և հոգևորականների մասին։
— Ինքն էլ է կարծում, որ կաթողիկոսը պետք է հեռանա՞»։

