Ռուսական ուժերը սկսում են Վելիկոմիխայլովկայի գրոհը (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական «Վոստոկ» զորքերի խմբի ուժերը գրավեցին Վելիկոմիխայլովկա ռազմավարական նշանակության բնակավայրի ողջ հարավային տիրույթը: Այդ թվում, Օրեստոպոլ բնակավայրը, որը Վելիկոմիխայլովկայի հետ կապված է Վոլչյա գետով անցնող կամրջով:
Անմիջապես էլ, ինչպես հաստատում են կադրերը, Վելիկոմիխայլովկան հայտնվեց մասշտաբային հարվածների տակ: Տեսանյութում հերթական խոցումներից մեկն է. ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 կառավարվող ավիառումբը եւ միաժամանակ այլ զինատեսակներ ոչնչացնու են բնակավայրում ուկրաինական պաշտպանության կետերից մեկը:
Նման է, որ Վելիկոմիխայլովկայի գրոհը չի ուշանա: Եթե ռուսներն այն գրավեն, դուրս են գալիս Գովրիլովկա բնակավայրից ներքեւ տարածվող ուկրաինական ամուր պաշտպանական համակարգի թիկունք, որը, ի դեպ, այս ուղղությամբ վերջինն է: Այնուհետեւ ռուսների առաջ բացվում է օպերատիվ տիրույթ, որը հնարավորություն կտա շրջանցել Պոկրովսկոեն` շարժվելով դեպի Դեպրոպետրովսկի մարզի կենտրոնական գոտին (Քարտեզ 2):

