«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շեքսպիր և ռուս դասականներ. մեկնարկում է Երեւանի Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնը

Մշակութային

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` նոյեմբերի 14–20-ը Երևանում, Գյումրիում և Աշտարակում կանցկացվի Երևանի Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնը՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։

Փառատոնի ծրագրում ընդգրկված են ներկայացումներ Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից։

Նոյեմբերի 14-ին ասուլիսի ժամանակ փառատոնի տնօրեն Կարո Բալյանը նշեց, որ փորձել են ընդլայնել փառատոնի սահմանները։ Հենց այդ նպատակով են ընտրել  Shakespeare & Co խորագիրը։

«Ընտրվել են ոչ միայն Շեքսպիրի, այլև ռուս դասականների գործերի հիման վրա բեմադրված ներկայացումներ։ Հրաշալի են Մոլդովայից «Քեռի Վանյան», Ռումինիայի և Հունգարիայի  ներկայացումները, լեգենդար «Ճայը», որի ճակատագիրը բարդ էր, մոտ 3 տարի այն բեմում չէր։ Տարիներ առաջ Բուտուսովը հյուրընկալվել էր Շեքսպիրյան փառատոնին,  որոշել էինք,  որ պետք է վերականգնի ներկայացումը և բերի Հայաստան»,-ընդգծեց Բալյանը։

Չնայած Բուտուսովի անժամանակ մահվանը, չեն հրաժարվել այդ գաղափարից։ Ներկայացումն այժմ վերականգնում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր և «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը։

Բալյանի խոսքով` Շեքսպիրի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու «Փոթորիկ»-ը, «Ամառային գիշերվա երազ»-ը, «Մակբեթ»-ը։

«Մշակույթը զարգացնելու համար անհրաժեշտ է տարբեր նախաձեռնություններով հանդես գալ, մշակույթի տարբեր ուղղություններով առաջ գնալ։  Կարևոր է ճանաչել   նորը։  Թատերասեր հասարակությանը, թատերական գործիչներին պետք է օրինակներով ցույց տալ, թե ինչպես է հնարավոր հասնել բարձր արվեսին, իսկ պետությունը ցանկանում է  ֆինանսավորել միայն բարձրորակ նախագծերը»,-ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Նշանավոր ներկայացումներից են` Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի՝ «Ճայը» (Մոսկվա), «Ի․ Լ․ Կարաջալե Սատիրիկուս» Ազգային թատրոնի «Քեռի Վանյա» (Մոլդովա), Բրյանցևի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի «Քիթը» և «Ամառային գիշերվա երազը» (Սանկտ Պետերբուրգ), Սեգեդի Պինցեսինհազ և Արադի Կամարասինհազ թատրոնների «Կենդանի Դիակ» (Հունգարիա-Ռումինիա), Սեգեդի Պինցեսինհազ թատրոնի «ՄակբեԹԹ» (Հունգարիա)։

Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնը կներկայացնի լեգենդար «Ճայը» ներկայացումը։

«Ճայը» «Սատիրիկոն» թատրոնում ցուցադրվել է ավելի քան տասը թատերաշրջան և այդ ամբողջ ընթացքում գլխիվայր շրջել է թատրոնի մասին ցանկացած, նույնիսկ ամենաառաջադեմ պատկերացումները։

Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ և հատուկ հանդիպում կլինի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր և «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինի հետ։ Նա ռուսական ժամանակակից թատրոնի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, ով մեծ ավանդ ունի թատերական արվեստի զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում Ռայկինը կկիսվի իր փորձով և ստեղծագործական սկզբունքներով, որոնք ձևավորել են «Սատիրիկոնը» որպես առանձնահատուկ երևույթ թատերաշխարհում։

Փառատոնի օրերին Գալյա Նովենց թատերական դպրոցի հետ համատեղ կանցկացվի թատերական լաբորատորիա՝ բեմադրիչ Դորիան Ռոսսելի (Շվեյցարիա) ղեկավարությամբ. կբեմադրվի Վ.Շեքսպիրի «Փոթորիկը»: Ներկայացումները կցուցադրվեն տարբեր թատերական հարթակներում, կարող եք ծանոթանալ ծրագրով:

Հիշեցնենք, որ փառատոնի տնօրենն է ռեժիսոր, պրոդյուսեր Կարո Բալյանը։ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: Փառատոնը տարիների ընթացքում դարձել է կարևոր մշակութային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների թատերական գործիչների, ներկայացնում ժամանակակից և դասական շեքսպիրյան մեկնաբանությունների բազմազանությունը և խթանում ստեղծագործական համագործակցությունը։ Փառատոնը նպաստում է Հայաստանի միջազգային մշակութային կապերի ընդլայնմանը և հանդիսատեսին հնարավորություն տալիս տեսնելու բարձրարվեստ բեմադրություններ աշխարհի տարբեր թատրոններից:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան