Մխիթարյանը մարզվում է անհատական ծրագրով. Խաղադաշտ վերադարձի ժամկետները
Սպորտ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնողական գործընթացը՝ հոկտեմբերի ստացած մկանային վնասվածքից հետո։
Հայ ֆուտբոլիստը շարունակում է մարզվել անհատական ծրագրով։ Ըստ իտալական մամուլի կանխատեսումների՝ Մխիթարյանն ընդհանուր խմբում կմարզվի նոյեմբերի 20-ից հետո։ Եթե վերականգնումն ընթանա առանց բարդությունների, նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է նոյեմբերի 30-ին։

