«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արագ մենթորության միջոցառումը նոր թափ է հաղորդում․ Ucom Fellowship ծրագրի «կանաչ» նորարարություններին

Տնտեսություն

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը արագ մենթորության (Speed-Mentoring)  ձևաչափով հատուկ միջոցառում էին կազմակերպել Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի 2025 թվականի մասնակիցների համար։ Շրջակա միջավայրի խնդիրների հաղթահարմանը միտված նախագծերի հեղինակները հնարավորություն ունեցան հանդիպելու կայուն զարգացման, բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետների հետ՝ իրենց տեխնոլոգիական և շրջանաձև տնտեսության վրա հիմնված նախաձեռնությունները զարգացնելու նպատակով։

Մասնակիցները ստացել են նպատակային խորհուրդներ բիզնեսի ընդլայնման, բնապահպանական ծրագրերի մշակման, ինչպես նաև հաղորդակցության, մարքեթինգի, ռազմավարական պլանավորման և դրամահավաքի գործընթացների ամրապնդման ուղղություններով։ Մենթորներին միացել էր նաև Ucom-ի Հասարակայնության կապերի և հաղորդակցության թիմը՝ տրամադրելով մասնագիտացված աջակցություն ռազմավարական հաղորդակցության, հաղորդագրությունների մշակման և հանրային ներգրավվածության հարցերում։

«Ucom Fellowship ծրագիրը մեզ համար պարզապես ուսումնական նախաձեռնություն չէ, այլ հարթակ՝ հայկական կանաչ նորարարությունները կյանքի կոչելու համար։ Մենք փոխանցում ենք փորձ, ուղղորդում և ոլորտային գիտելիք, որոնք կարող են արագացնել աճը և գաղափարները վերածել գործնական լուծումների։ Այդ պատճառով էլ շարունակելու ենք աջակցել այն նախագծերին, որոնք արձագանքում են բնապահպանական մարտահրավերներին և նպաստում երկրի կայուն զարգացմանը», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom Fellowship ծրագիրը, որը Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ նախաձեռնությունն է, նպատակ ունի հզորացնել շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը միտված նորարարական մոտեցումները և աջակցել դրանց վերածմանը կենսունակ, շուկային պատրաստ նախագծերի։

«Ucom Fellowship-ը նախատեսված է ոչ միայն տեսական գիտելիք փոխանցելու, այլև նորարարներին ուղղակի կապ տալու ոլորտի մասնագետների հետ։ Այս մենթորական հանդիպումը կարևոր քայլ էր՝ նրանց գաղափարները զարգացնելու և վերածելու կենսունակ, արդյունավետ նախագծերի», - նշել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

2025 թվականի ծրագրի համար ընտրվել էին տասը մասնակիցներ, որոնք ներկայացրել էին նախագծեր կանաչ նորարարության, շրջանաձև տնտեսության, կայուն էներգետիկայի, թափոնների նվազեցման, էկո-տուրիզմի, կենսաքայքայվող նյութերի, կրթական տեխնոլոգիաների և արհեստական բանականությամբ օպտիմիզացված լուծումների ոլորտներում։

Այս նախաձեռնությունն ընդգծում է երկու կազմակերպությունների համատեղ հանձնառությունը՝ կամրջելու տեսական գաղափարներն ու շուկային պատրաստ, կայուն լուծումները՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը գլոբալ «կանաչ» տնտեսության ոլորտում։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան