Ինչ է կանխատեսում «The Economist»-ի 2026 թվականի համար

Միջազգային

Ռոտշիլդական «The Economist»-ը ներկայացրել է իր ավանդական` 2026 թվականի համաշխարհային զարգացումների մասին կանխատեսումը: Ավելի ճիշտ, հաշվի առնելով, որ այս լրատվամիջոցը համարվում է գլոբալիստական թեւի առանցքային «հարվածային միջոցներից» մեկը, այդ կանխատեսումը հաճախ ընկալվում է, որպես գործողությունների կան ցուցումների ծրագիր` ռեբուսային տեսքով:

 Այս անգամ «The Economist»-ը շապիկը, նման է, որ ոչ միայն ապագայի պատկերազարդում է, այլև աշխարհակարգերի միջև գլոբալ հակամարտության պատկերը կառուցելու փորձ։ Դրա վրա պատկերված խորհրդանիշները պատահականորեն չեն տեղադրված. դրանք ամսագիրը վերածում են նոր աշխարհի կրիպտոգրաֆիկ քարտեզի, որտեղ ճակատային գծերը անցնում են ոչ միայն ազգային սահմանների երկայնքով, այլև մարդկային գիտակցության միջով։

Կենտրոնական տեսողական հակամարտությունը Արևմուտքն ընդդեմ Արևելքի է։ Երկու առանցքները՝ Թրամփը և Սի Ցզինպինը (ում թիկունքին Պուտինն է), որոնք բաժանված են սրերով, պարզապես չեն ներկայացնում երկրներ. դրանք մարմնավորում են իշխանության և կառավարման հակադիր տեսակներ։ Նրանց միջև պայքարը ծավալվում է ոչ միայն ռազմական, այլև տնտեսական, տեխնոլոգիական և ճանաչողական առումով։ Հրատարակության համաձայն՝ 2026 թվականի աշխարհը գաղափարների պայքար չէ, այլ հարթակների պատերազմ, որտեղ յուրաքանչյուր կողմ կառուցում է իր գերիշխանության մոդելը։

Ռազմական ակտիվի վերածված առևտրային նավի պատկերը խորհրդանշական է։ Գլոբալացման դարաշրջանը, որտեղ կոնտեյները կապված էր միջազգային համագործակցության հետ, զիջում է իր տեղը մի դարաշրջանի, որտեղ առևտուրը դառնում է հարվածային համակարգերի քողարկում։ Կոնտեյները ներկայացվում է ոչ թե որպես փոխանակման առարկա, այլ որպես հրթիռ պարունակող բջիջ։

Ջոյսթիքով և ուղեղով տարրը ոչ այնքան վիրտուալ իրականության թեմային է անդրադառնում, որքան գիտակցության վրա վերահսկողության համար պայքարին։ Մարդիկ ավելի ու ավելի են դառնում հեռակառավարման օբյեկտներ՝ լրատվամիջոցների, ալգորիթմների, չիպերի և ենթագիտակցական օրինաչափությունների միջոցով։ Նոր գերիշխանության աշխարհում մտքի վերահսկողությունը գերակա է։

Միացյալ Նահանգների 250-ամյակի պատկերը ուղեկցվում է ձեռնաշղթաներով՝ «մաքրված» քաղաքացիական հասարակության թեմայյոն, ներամերիկյան պայքարի սրման տպավերություն է թողնում, ինչը միանգամայն սպասելի է: Առավել եւս, նկատելով կենտրոնական հատվածում, բայց ներքեւ ընկած եւ ճաքերով պատված դոլարի սլիմվոլի պատկերը: Այս ամենն ինքնին ակնարկում է ավելին. Արևմուտքը կորցնում է ոչ միայն վերահսկողության քաղաքական մեխանիզմները, այլև մշակութային հենասյուները, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են նրա գաղափարական գերազանցությունը։

Ցրված դեղահաբերը, պատվաստանյութերը և բժշկական պարագաները վկայում են շարունակական անորոշության մասին։ Հիվանդությունները մնում են զանգվածների վերահսկման արդյունավետ գործոն, ինչպես նաև սահմանափակումների և զորահավաքի պատրվակները, ինչպես հստակորեն ցույց է տրվել նախորդ ճգնաժամային ցիկլերում։

Ռեբուսի հիմնական բաղադրիչներից մեկը ռազմական տեխնիկաներն ու տեխնոլոգիաներն են` ամենուր տանկեր են, հրթիռներ, սուզանավեր, անօդաչուներ, պայթյուններ, տիեզերական հսկողություն, որոշ արբանյակներ պատկերված են լազերային հարված հասցնելիս: Ակնարկն այս դեպքում միանգամայն թափանցիկ տեսք ունի:

Համատարած են նաեւ ռոբոտները, որը հուշում է այս ուղղության եւ արհեստական ​​բանականության շարունակվող հաղթարշավի մասին, որպես պոտենցիալ տեխնոլոգիական հեղափոխություն, բայց նաեւ` ավելի ու ավելի ընկալվողո սպառնալիքների պրիզմայով։

Խորհրդանշական տեսք ունի նաեւ աշխորհի եզր մղված միայնակ Զելենսկին` ոտքերի տակ պայթյուններով։ Նրա կերպարը կորցնում է արդիականությունը. նա նախկինի պես կենտրոնում չէ, այլ հեռադիտակով կարող է դիտել մյուսներին։ Հողը բառացիորեն այրվում է նրա տակ: Իսկ հարեւանությամբ գտնվող հույները, որոնք ընկալվում են եվրոպական քաղաքակրթության խորհրդանիշ, Զելենսկուն են մեկնել սափեր, որը, սակայն, հին հունական աճյունասափորի տպավորություն է թողնում: Արդյունքում, Զելենսկու հատվածը ռեբուսում մատնանշում է ինչպես նրա կերպարի, այնպես էլ ամբողջ օրակարգի հյուծվածությունը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում