Չինաստանում չեն կարողանում քարտեզի վրա գտնել Էստոնիան, որ պատասխանեն նրա արտգործնախարարի վերջնագրին
ՄիջազգայինՕրերս ավելի շատ կոմեդիկ ժանրին բնորոշ հայտարարությամբ էր հանդես եկել Էտոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան. «Եթե Չինաստանը հետաքրքրված է Էստոնիայի հետ լավ հարաբերություններ պահպանելով, ապա պետք է դադարեցնի Ռուսաստանին աջակցելը»։
Պարզվում է, որ հայտարարությունը չինական սոցցանցերում, այնուամենայնիվ, նկատել են, եւ այն բուռն կատակների առիթ է դարձել:
«Էստոնիան կոշտ վերջնագիր ներկայացրեց Չինաստանին, ստիպված ենք հանձնվել»,- գրում է օգտանտներից մեկը: «Զգույշ արտահայտնեք, որ Էստոնիային ավելի չզայրացնենք»,- արձագանքում է երկրորդը։ «Կարելի է մեռնել... ծիծաղից»,- գրում է մեկ այլ չինացի:
Ամենահաջողներից մեկը, թերեւս, այս մի գրառումն է. «Չինաստանի արտգործնախարարությունը, իհարկե, ստիպված է պատասխաել: Բայց հապաղում է, չեն կարողանում քարտեզի վրա գտնել Էստոնիան»:

