Ռոնալդուն չի մասնակցի Հայաստանի հետ հանդիպմանը
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռացվել է Իռլանդիայի հետ 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղի 59-րդ րոպեին։ Լուրի հրապարակման պահին պորտուգալացիները պարտվում են 0:2 հաշվով։
Սկզբում մրցավարը ընդամենը դեղին քարտ ցույց տվեց 40-ամյա Ռոնալդուին՝ պաշտպան Օ՛Շիի մեջքին արմունկով հարվածելու համար, սակայն VAR-ի միջամտությունից հետո հանդիպման մրցավարը փոխեց իր որոշումը և անմիջապես կարմիր քարտ ցույց տվեց հարձակվողին։
Այսպիսով, Ռոնալդուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի 16-ին։
Չորս տուր անց Իռլանդիայի հավաքականը վաստակել է 4 միավոր և գտնվում է F խմբի երրորդ հորիզոնականում։ Պորտուգալիան՝ 10 միավորով, շարունակում է գլխավորել աղյուսակը։
Armsport
https://iravunk.com/sim/?p=327791&l=am/

