«Ժողովուրդ». Ռոբսոնի ձերբակալության պատճառը գաղտնի են պահում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՆԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես հայտնեցին, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Ռուբեն Թաթուլյանին հայտնաբերել եւ ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին։
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ ՀՀ դատախազության հետ, սակայն այնտեղից հրաժարվեցին գործի մասին տվյալներ տալ՝ պատճառաբանելով, թե մեր հնչեցրած հարցով իրենց միջազգային բաժինն է զբաղվում. սա նշանակում է, որ այլ երկրի հետ համագործակցված աշխատանք է տարվում:
ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ իրենց վարույթում Ռոբսոնի վերաբերյալ գործ չունեն:
Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզման մեջ է «Սպանություն», «Խարդախություն» եւ «Հանցավոր համայնքի կազմակերպում» հոդվածներով։ Ռուսական դատարանը նախկինում նրա նկատմամբ հեռակա կարգով խափանման միջոց էր ընտրել կալանքը։
Նշվում է, որ գործարարը Հայաստանի քաղաքացիություն ունի։

