Ոչ որակյալ ինտերնետ ծառայությունների մատուցման դեպքում բաժանորդները կստանան փոխհատուցում՝ 2026 թ. հուլիսի 1֊ից

Հասարակություն

Iracaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից հանրային քննարկման դրված որոշման նախագիծը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվում 2008 թվականի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագների և պայմանների հրապարակման կարգը» հաստատող որոշման մեջ:

 

Ի՞նչ խնդիրներ է լուծում նոր կարգավորումը

 

Ներկայումս գործող կարգով հստակ սահմանված չեն՝

 

Ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման որակական ցուցանիշները։

Ամրակցված և շարժական կապի ցանցերով ինտերնետ հասանելիության տվյալների հոսքի արագությունների մասին նկարագրությունը։

ծառայությունների ընդհատման կամ որակի անկման դեպքերում բաժանորդներին փոխհատուցում տրամադրելու ընթացակարգը։

Ինչպե՞ս կաշխատի փոխհատուցման համակարգը

 

Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ օպերատորները պարտավոր են փոխհատուցում տրամադրել հետևյալ դեպքերում.

 

Երկարատև ընդհատումների դեպքում. եթե ծառայությունների ընդհատման տևողությունը հաշվարկային ժամանակահատվածում գերազանցում է 24 ժամը։

Ոչ որակյալ ծառայության դեպքում. եթե բաժանորդի դիմումի դեպքում օպերատորը ծառայությունների որակի ստուգման արդյունքում պարզում է, որ մատուցված ծառայությունը չի համապատասխանել պայմանագրով նախատեսված պայմաններին

Փոխհատուցման չափը. Օպերատորը ծառայության մատուցման վճար չի գանձում առնվազն ծառայության ընդհատման կամ որակի անկման ժամանակահատվածի համար: Իսկ եթե վճարը գանձվել է նախապես, այն փոխհատուցվում է առնվազն նշված ժամանակահատվածի համար հաշվարկված գումարի չափով:

 

Դիմելու կարգը. Բաժանորդը պետք է ներկայացնի դիմում մինչև վճարման համար սահմանված ժամկետի ավարտը կամ մինչև հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը: Դիմումը պետք է պարունակի մատուցված ծառայության՝ պայմանագրին չհամապատասխանելու մասին հիմնավոր տեղեկություններ:

 

Ինտերնետ արագության նոր չափանիշներ

 

Նախագծով սահմանվում են հստակ պահանջներ ինտերնետի արագության վերաբերյալ.

 

Ամրակցված կապի դեպքում՝

 

Նվազագույն արագություն– առավելագույն (գովազդվող) արագության առնվազն 20 տոկոսը, բայց ոչ պակաս քան 2 Մբիթ/վ։

Սովորաբար հասանելի արագություն– յուրաքանչյուր օրվա 95 տոկոս ժամանակահատվածում առավելագույն (գովազդվող) արագության առնվազն 70 տոկոսը, բայց ոչ պակաս քան 2 Մբիթ/վ։

Շարժական կապի դեպքում՝

 

Օպերատորները պետք է սահմանեն տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման նվազագույն և առավելագույն (գովազդվող) արագություններ՝ ըստ ցանցային տեխնոլոգիաների։

Թափանցիկության բարելավում

 

Նոր կարգով օպերատորները պարտավոր են մանրամասն տեղեկատվություն տրամադրել՝

 

Միացման կամ ակտիվացման (վերաակտիվացման) ժամկետների վերաբերյալ (չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը)։

Բողոքներին արձագանքման ժամկետների վերաբերյալ (չպետք է գերազանցի 15 աշխատանքային օրը)։

Ծառայության ընդհատման դեպքում վերականգնման ժամկետների և փոխհատուցման կարգի վերաբերյալ։

Վիճակագրություն և հաշվետվողականություն

 

Որոշման նախագիծը պարտավորեցնում է օպերատորներին վարել ցանցերի խափանումների կամ անսարքությունների վերաբերյալ տվյալների ռեգիստր՝ յուրաքանչյուր խափանման դեպքը գրանցելով:

 

Օպերատորները պարտավոր են այդ տվյալները պահպանել 1 տարի ժամկետով՝ ՀԾԿՀ-ի պահանջի դեպքում ներկայացնելու նպատակով:

 

Երբ կգործի նոր կարգը

 

Ըստ նախագծի, օպերատորները պետք է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը իրենց պայմանագրերը համապատասխանեցնեն նոր պահանջներին:

 

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն հիմնական դրույթները կգործեն 2026 թվականի հուլիսի 1-ից:

 

Ինչպե՞ս կանդրադառնա նոր կարգավորումը սպառողների վրա

 

Նոր կարգի ընդունմամբ սպառողները կկարողանան՝

 

Պահանջել փոխհատուցում անորակ ծառայության համար։

Ստանալ հստակ տեղեկատվություն իրենց ինտերնետի իրական արագության մասին։

Ստուգել, թե արդյոք ստացվող արագությունը համապատասխանում է պայմանագրով սահմանված նվազագույն արագությանը։

Նախագիծն ուղղված է Եվրոպական միության հետ կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԳՀՄ/CEPA) ամրագրված պարտավորություններին համապատասխանեցմանը, մասնավորապես՝ «Բաց ինտերնետ հասանելիության ապահովման թափանցիկության միջոցառումներ» կարգավորումներին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում