«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներին կալանավորելու միջնորդությունները կքննարկվեն տարբեր դատարաններում
Ներքաղաքական«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման միջնորդությունները կքննարկվեն այսօր՝ ժամը 21:00-ին։
Նարեկ Սամսոնյանին վերաբերող միջնորդությունը կքննարկվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ։
Աջափնյակի նստավայրում, դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, նույն ժամին կքննարկվի Վազգեն Սաղաթելյանի կալանավորման միջնորդությունը։
Հիշեցնենք՝ փոդքասթի համահեղինակների նկատմամբ վարույթ է հարուցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Այսօր վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներն են մտել, նրանց ձերբակալել, ապա Սամսոնյանին ու Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներն ավելի վաղ արձագանքել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «շան լակոտներ» վիրավորական արտահայտությանը, ինչի համար էլ նրանց ուզում են տանել կալանքի։

