Միքայել Սրբազանի պաշտպանները պահանջում են ճանաչել նրա անմեղությունը
ՆերքաղաքականԳերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք Առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի 03.10.2025թ. դատավճռի դեմ (դատավճիռը պաշտպանները ստացել են 15.10.2025թ.):
Պաշտպանները խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Գերաշնորհ Միքայել Աջապահյանի անմեղությունը:

