Նիկոլին հաճույք պատճառելը Լուլուն համարում է իր կյանքի գլխավոր միսիան.Armenian info
ՀասարակությունՄեկնաբանելով Արդբեջանից հնչող այն հայտարարությունները, որ շուտով «Արևմտյան Ադրբեջան» են շտապելու թուրքերը՝ վերաբնակվելու այստեղ իրենց ամբողջ ազգուտակով՝ ՔՊ-ական Լուլուն հայտարարել է, թե այդ հայտարարություններից բխող վտանգ չի տեսնում: Այդ հայտարարությունները, ըստ Լուլուի արվում են Արդբեջանի ներքին լսարանի համար, իսկ թուրք որևէ պատգամավորի հայտարարություն կամ քայլ համարել պետական քաղաքականություն, չի կարելի, քանի որ Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներն էլ իրենց սեղաններին են դնում Արցախի դրոշները: «Ճիշտ այնքան վտանգ եմ տեսնում, որքան որ Ադրբեջանի հանրապետութան պատգամավորները տեսնում են վտանգ, երբ որ ՀՀ Ազգային ժողովում դրված է Արցախի պետական դրոշը»,-մասնավորապես՝ ասել է Լուլուն:
Ընդդիմության պատգամավորների սեղաններին դրվող Արցախի դրոշի մասին Լուլուի խոսքը պատահական չէ. նա դա «պլեճ է արել» Նիկոլից, և քանի որ ամեն կերպ փորձում է ցույց տալ նրան իր նվիրվածությունը, Նիկոլի բառուբանով ու ակնարկներով փորձել է «լվանալ նրա երեսը». Նիկոլին հաճույք պատճառելը Լուլուն համարում է իր կյանքի գլխավոր միսիան, քանի որ դրա շնորհիվ ոչ միայն հարստանում է կամ իրեն կարևոր զգում, այլև կարողանում է չեզոքացնել սեքսուալ բնույթի կոմպրոմատներից բխող իր համար մեծ վտանգը:

