Starbucks-ի աշխատակիցները ԱՄՆ 40 քաղաքներում մտադիր են գործադուլներ անցկացնել․Bloomberg
Հասարակություն«Starbucks» սրճարանների ցանցի աշխատակիցները մտադիր են գործադուլներ անցկացնել ԱՄՆ առնվազն 40 քաղաքում։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ ցույցերը կարող են սկսվել կազմակերպվել արդեն նոյեմբերի 13-ին։
Նյութում նշվում է, որ Workers United արհմիությունը կարող է երկարաձգել ցույցերը, եթե առաջընթաց չգրանցվի իրավական վեճերը կարգավորելու և արհմիութենական պայմանագիր կնքելու հարցում։ Միևնույն ժամանակ, «Starbucks»-ը հերքում է, որ ընկերությունում աշխատակիցների նկատմամբ որևէ իրավախախտումներ են տեղի ունեցել։
Լրագրողները պարզել են, որ աշխատակիցների գործադուլները համընկել են Starbucks-ի ամենամյա «Կարմիր բաժակի օր» արշավի հետ։ Այս արշավի շրջանակներում սրճարանների ցանցը գրավում է հաճախորդներին տոնական թեմայով բազմակի օգտագործման բաժակներ բաժանելով։

